Թրամփը ավելի հեշտ կկարողանար պայմանավորվել նահատակված իմամ Խամենեի հետ, քան Մոջթաբա Խամենեի․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Թրամփը հույս ուներ, որ կկրկնվի Վենեսուելայի սցենարը` արագ կփոխեն իշխանությունն ու կանեն այն, ինչ ուզում են։ Փոխարենը կարծես թե ավելի վատ բան է ստացվում` իմամ Խամենեի փոխարեն Իրանը կունենա ավելի երիտասարդ, ռազմականացված կառույցների ու հատկապես ԻՀՊԿ հետ սերտ կապեր ունեցող, ըստ տեղեկությունների` առավել կոշտ դիրքորոշում, իրանական քաղաքակրթության մեջ ստվերային մեծ դերակատարություն ունեցող Այաթոլլա Սեյիդ Մոջթաբա Հոսսեյն Խամենեին, ով հիմա նաև հոր վրեժն է կրում ։

Համենայն դեպս` Թրամփը ավելի հեշտ կկարողանար պայմանավորվել նահատակված իմամ Խամենեի հետ, քան Մոջթաբա Խամենեի։

Ամեն դեպքում ժամանակը ցույց կտա…»

Leave a Comment