Իրանը ցանկանում էր հարձակվել ԱՄՆ-ի վրա, բայց Թրամփը թույլ չտվեց․ Սպիտակ տուն

Իրանը ցանկանում էր հարձակվել ԱՄՆ-ի վրա, բայց Թրամփը թույլ չտվեց, որ դա տեղի ունենա։ Բոլորը պետք է շնորհակալ լինեն նրան դրա համար: Հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիտը։

Նրա խոսքով՝ Թրամփը փորձել է լուծում գտնել խաղաղ ճանապարհով: Բայց Իրանն ընտրել է մահվան և ավերածությունների ճանապարհը։

Նշենք՝ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաքչին հերքել է այն պնդումները, թե Թեհրանը ծրագրում էր կանխարգելիչ հարված հասցնել ԱՄՆ-ին: Նա հայտարարել է, որ այդ ստի միակ նպատակը էպիկական սխալ օպերացիան արդարացնելն է, որը ծրագրված է Իսրայելի և վճարվում է սովորական ամերիկացիների կողմից:

Leave a Comment