18-ամյա տղաների գործով երկրորդ քննիչն է ազատվել աշխատանքից – Live News

Քննչական կոմիտի նախագահ Արթուր Պողոսյանի հրամանով ապրիլի 7-ին աշխատանքից ազատվել է ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ քննչական երրորդ բաժնի պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Դավիթ Կիրակոսյանը։ Նշվում է, որ աշխատանքից ազատելու հիմք է հանդիսացել իր գրավոր դիմումը։

Նա Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա եղբայրների միջև տեղի ունեցած միջադեպի գործով քննիչներից էր։

Հիշեցնենք, որ այս գործով պաշտոնից ազատվել է նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի ՀԿԳ քննիչ Հակոբ Հակոբկոխյանը։ Նշվում էր, որ պատճառը խուզարկության կարգի խախտումն է եղել։

Leave a Comment