Դավիթ Մինասյանի խափանման միջոցը փոխելու պահանջով մի խումբ կանայք նստացույց են սկսել

Այսօրվանից մի խումբ կանայք նստացույց են սկսել գլխավոր դատախազության շենքի առջև՝ կալանավորված 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի խափանման միջոցը փոխելու պահանջով։ Նստացույցն իրականացնելու են մեկ շաբաթ շարունակ՝ մինչև ապրիլի 17-ը, առավոտյան 11։00- 20։00-ը։

Դավիթ Մինասյանի գործով վարույթն իրականացնող մարմինը հայտարարել է նախաքննության ավարտի մասին։ Ապրիլի 17-ին կայանալու է Դավիթի գործով նիստ, նստացույց անող մայրերը հույս ունեն, այդ օրը նա ազատ կարձակվի, քանի որ կարծում են՝ միասնական լինելու դեպքում հնարավոր է հասնել փոփոխության։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին՝ Ծաղկազարդի օրը, պատարագից հետո Դավիթ Մինասյանին ձերբակալել էին  Սուրբ Աննա եկեղեցու բակից Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի պատճառով,  ապա մեղադրանք առաջադրել, կալանավորել 2 ամսով։ Դատարանից «Արմավիր» ՔԿՀ չհասած՝ Դավիթը գիտակցության կորուստ էր ունեցել։ Նրան տեղափոխել էին Էջմիածին ԲԿ։ Դավիթին այնուհետև «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել էին «Աբովյան» ՔԿՀ։ Հիմնարկ չհասած՝ կրկին Դավիթը գիտակցության կորուստ է ունեցել, ինչից հետո նրան տեղափոխել են նախ «Աբովյան» ԲԿ, ապա Երևան՝ «Նաիրի» ԲԿ, որտեղ էլ գտնվում է այժմ։

Leave a Comment