Կալանքի կիրառման պրակտիկան Հայաստանում համակարգային առումով շարունակում է մնալ խնդրահարույց․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է հրապարակայնորեն անդրադարձել կալանքի կիրառման պրակտիկային՝ ընդգծելով, որ համակարգային առումով այն շարունակում է մնալ խնդրահարույց։ Միայն վերջին ամիսների ընթացքում մի քանի գործերի շրջանակներում, այդ թվում՝ վերաբերելի Դավիթ Մինասյանին, Արտուր Օսիպյանին, Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկել է պետությանը քննարկման առարկա դարձնել անձանց նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցի փոխարեն այլընտրանքային խափանման միջոցի … Read more

Արտուր Օսիպյանի առողջական վիճակը վատթարանում է՝ 16-րդ օրը շարունակվող հացադուլի ֆոնին. Ռոման Երիցյան

Փաստաբան Ռոման Երիցյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ արցախցի Արտուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է։ «Հիշեցնում եմ, որ այսօր Օսիպյանի հայտարարած հացադուլի 16-րդ օրն է։ Անկախ իմ և այլ պաշտպանների հորդորներից՝ Օսիպյանը հացադուլից դուրս գալ չի պատրաստվում, քանի դեռ հրապարակային ներողություն չի ստացել Նիկոլ Փաշինյանից»,-գրել է փաստաբանը՝ կից հրապարակելով Արտուր Օսիպյանի ուղերձը քրեակատարողական … Read more

ՄԻՊ-ը պահանջում է պատշաճ պարզաբանումներ Արտուր Օսիպյանի ձերբակալության վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները մայիսի 19-ին այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ձերբակալվածներին պահելու վայր՝ Արտուր Օսիպյանին տեսակցելու և նրա իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Արտուր Օսիպյանը նախորդ օրը ձերբակալվել էր Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած միջադեպից հետո։ Արտուր Օսիպյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ հրաժարվել է առանձնազրույց ունենալ և ներկայացնել … Read more