Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության ապահովումը Անկարայի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկն է։
Սա արտացոլված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության 2026 թվականի գործողությունների ծրագրում։
Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ խորհրդակցություններով և համակարգմամբ։ Թուրքիան նաև կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմանը նպաստելու և տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ապահովելու նպատակով Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունն էլ ավելի կամրապնդվի։