Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի՝ ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման հարցն ընդգրկված է Կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում։
Կառավարությունն առաջարկում է հավանություն տալ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին։
Շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի հունիսի 1-ին՝ Վաշինգտոնում և հունիսի 4-ին՝ Երևանում։
Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան։
Սահմանադրական դատարանի կողմից համաձայնագրում ամրագրված պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու դեպքում Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով։