ԵՄ-ն մտադրությունների հուշագրեր է ստորագրել հայկական վեց կազմակերպությունների հետ․ Սասունյան

Վերջապես լավ լուր Հայաստանից․ մայիսի 5-ին Երևանում կայացած ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի ընթացքում դրական զարգացում է արձանագրվել․ Եվրոպական հանձնաժողովը ստորագրել է նախադեպը չունեցող «Մտադրությունների հուշագրեր» վեց հայկական կազմակերպությունների հետ։ Փաստաթուղթը կրում է «Համագործակցություն հանուն մարդկային շփումների» խորագիրը։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Հայաստանի նախագահի նստավայրում՝ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և … Read more

ԱՄՆ-ը և Իրանը կրկին փոխադարձ hարվածներ են hասցրել – Live News

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը հայտարարել են, որ Քուվեյթի Մինա-Աբդալլա շրջանում ԱՄՆ Զինված ուժերի թիկունքային ապահովման և աջակցության կենտրոնը ենթարկվել է հրթիռային հարվածի և ոչնչացվել է։ Այս մասին հայտնել է Fars գործակալությունը։ Համաձայն ԻՀՊԿ-ի հայտարարության՝ Հորմուզի նեղուցը փակ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի դադարեցրել Իրանի դեմ թշնամական գործողություններ կատարելը։ Ավելի վաղ հաղորդվել էր … Read more

Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ Արմավիրի մարզի Զարթոնք բնակավայրում կազմակերպվել է իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում

Միջոցառումն իրականացվել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության համագործակցությամբ։ Այս մասին հայտնում է Պաշտպանի գրասենյակը։ «2026 թվականի ապրիլին Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել էր Զարթոնք բնակավայրի բնակիչների, այդ թվում` եզդիական համայնքը ներկայացնող կանանց հետ։ Հանդիպման ընթացքում ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ բնակավայրում կազմակերպել իրավունքներին … Read more

Ինչո՞ւ Իսրայելը կասեցրեց Հայոց Ցեղասպանության ճանաչման որոշումը. հարցազրույց Ալեքսանդր Ցինկերի հետ

Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումից ընդամենը երկու շաբաթ անց գործընթացը կանգ է առել։ Ըստ իսրայելական մամուլի՝ խորհրդարանական քննարկումը հետաձգվել է տարածաշրջանային նոր լարվածության և Իսրայելի արտաքին քաղաքական հաշվարկների ֆոնին։ Ի՞նչ գործոններ են ազդել Քնեսեթում քվեարկության հետաձգման վրա, ի՞նչ արձագանքներ են հնչում Բաքվից և ի՞նչ ազդեցություն կարող է այս գործընթացն ունենալ Իսրայել-Ադրբեջան և Հայաստան-Իսրայել … Read more

ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարին

Հուլիսի 14-ին պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին: Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից: Արման Սարգսյանը շնորհավորել է Սատու Կոյվուին Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարությունը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել առաքելության իրականացման գործում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր։

Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնին նվիրված ընդունելությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ Ֆրանսիայի դեսպանությունում կազմակերպված ընդունելությանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով: Փոխվարչապետն ուղերձում մասնավորապես նշել է. «Ձե՛րդ գերազանցություններ,Դիվանագիտական կորպուսի հարգարժա՛ն ներկայացուցիչներ,Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ հարգարժան դեսպան Դըկոտինյի և Ձեր միջոցով մեր բարեմաղթանքներն … Read more

Ադրբեջանը կարո՞ղ է Հայաստանի համար լինել վառելիքի հուսալի աղբյուր. զրույց Աննա Օհանյանի հետ

Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե Ռուսաստանից, Ղազախստանից և այլ երկրներից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 40,000 տոննա տարբեր բեռներ։ «Հատկապես ներկայիս պայմաններում, երբ շատ երկրներ վառելիքի պակասի են բախվում, Հայաստանն ունի վառելիքի հուսալի աղբյուր, և այդ աղբյուրը Ադրբեջանն է։ Առանց դրա, Հայաստանն այսօր, հավանաբար, ստիպված կլիներ բենզին և դիզելային վառելիք փնտրեր աշխարհի տարբեր մասերում», … Read more

Կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը։ Նիստի շրջանակներում մանրամասն անդրադարձ է կատարվել նախորդ քննարկումների արդյունքում կայացված որոշումների կատարման ընթացքին, այդ թվում՝ փոքր և միջին ձեռնարկությունների գործունեության տեսանկյունից դրանց ազդեցությանը։ Այս համատեքստում մտքեր են փոխանակվել առևտրային ցանցերի և մատակարար կազմակերպությունների միջև վճարային պարտավորությունների պարբերաբար չկատարումը կանխարգելող … Read more

Իլհամ Ալիևը կրկին փորձում է անջատողական շարժումներ հրահրել Ֆրանսիայում՝ «պատժելով» Մակրոնին հայերին աջակցելու համար

Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, որ Ֆրանսիայի ու Ադրբեջանի միջև հարաբերություններում վերալիցքավորում է տեղի ունեցել ու երբեմնի հակասություններից հետո նոր փուլ է սկսվում: Ինչո՞ւմ է դա դրսևորվելու: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Գիտեք՝ Ֆրանսիայում ազգային տոնն է՝ Բաստիլի գրավման օրն են նշում և Իլհամ Ալիևը պաշտոնապես շնորհավորել է նախագահ Մակրոնին այդ տոնի կապակցությամբ: Եվ այդ … Read more

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը

Հուլիսի 14-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը՝ ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար և կառավարող տնօրեն Ստեֆանո Տոմատի գլխավորությամբ: ԱԽ քարտուղարը ողջունել է առաքելության ստեղծումն ու տեղակայումը Հայաստանում՝ կարևորելով վերջին տարիներին ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող բազմակողմ աջակցությունը, ինչպես նաև դիմակայունության ամրապնդմանն ուղղված կարողությունների զարգացման շուրջ իրականացվող … Read more