«Պարոն Աթաբեկյան, իմ վերաբերյալ երկու անգամ հակասահմանադրական որոշում եք կայացրել, իմ երաշխիքը ո՞րն է, որ հիմա կարծիք կփոխեք»․ Դավիթ Հարությունյան

«Պարոն Աթաբեկյան, իմ վերաբերյալ երկու անգամ հակասահմանադրական որոշում եք կայացրել, իմ երաշխիքը ո՞րն է, որ հիմա կարծիք կփոխեք»,- Բարձրագույն դատական խորհրդի նիստում ԲԴԽ նախագահին դիմեց լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանը։ Դավիթ Հարությունյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանին (լուսանկարում)։ Հիմքն այն է, որ դատավորներ Արշակ Վարդանյանի, Նաիրա Հովսեփյանի դեպքերում 2023-ին ԲԴԽ-ն գտել է, որ … Read more

«Ինձ համար պարզ է եւ կանխատեսելի է, որ իմ գործով օրինական, պատշաճ դատարան չի կարող ստեղծվել, քանի որ բացարկի հիմնավորված բոլոր որոշումները մերժվում են»․ Դավիթ Հարությունյան

Ես չեմ բացառում մեր միջեւ բարիդրացիական հարաբերությունների առկայությունը՝ մինչեւ ձեր վերաբերյալ գործի քննությունը, բայց դա ինձ չի խանգարել՝ ձեր վերաբերյալ կանխակալ վերաբերմունք ունենալուն․ Բարձրագույն դատական խորհրդի նիստում հայտարարեց ԲԴԽ անդամ Էդգար Հովհաննիսյանը՝ արձագանքելով Դավիթ Հարությունյանի հայտարարություններին։ Դավիթ Հարությունյանը Էդգար Հովհաննիսյանին բացարկի միջնորդություն էր ներկայացրել։ Հիմքը՝ նախկինում իրենց ունեցած ընկերական հարաբերություններն էին եւ Դավիթ Հարությունյանի մասով … Read more

«Ձեր գնահատականները եւ կարծիքը բավարար չեն ինձ ինքնաբացարկ հայտնելու համար»․ Արմեն Դանիելյանը՝ Դավիթ Հարությունյանին

«Ես իմ բոլոր գործընկերների, այդ թվում նաեւ պարոն Հարությունյանի նկատմամբ միշտ եղել եմ հարգալից։ Ձեր գնահատականները եւ կարծիքը բավարար չեն ինձ ինքնաբացարկ հայտնելու համար»,- Բարձրագույն դատական խորհրիդ նիստում հայտարարեց ԲԴԽ անդամ Արմեն Դանիելյանը՝ դիմելով Դավիթ Հարությունյանին։ Վերջինս իր վերաբացված գործով նիստում այսօր բացարկի միջնորդություն էր ներկայացրել ԲԴԽ դատավոր անդամ Արմեն Դանիելյանին։ Բացարկին դեմ էր նաեւ … Read more