Աստանայում անցկացվում է Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստը՝ նեղ կազմով

Աստանայում անցկացվում է Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նեղ կազմով նիստը՝ Պուտինի մասնակցությամբ։

Տոկաևը ընդգծել է, որ հենց այս օրը՝ 2014 թվականի մայիսի 29-ին, Ղազախստանի մայրաքաղաքում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը։

«Այս իրադարձությունը դարձավ եվրասիական ինտեգրման կարևոր հանգրվան»,- նշել է նա։

Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցում են փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նշենք, որ Փաշինյանը չի մասնակցում, ՀՀ-ց մասնակցում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Leave a Comment