«Փաշինյանը թող անկեղծ ասի՝ իր որ գործողություններն են բերել պատերազմի, երբ կար գլոբալ կոնսենսուս՝ Արցախի հարցը տանել խաղաղ կարգավորման ճանապարհով»

«Մեր բանակը, որը վերակազմավորվել է 34 տարի առաջ, դրանից հետո փայլուն մարտական ուղի է անցել։ Անցել է երկու մեծ պատերազմների միջով, դրանց միջակայքում էլ մասնակցել է բազմաթիվ ռազմական գործողությունների։ Մեր բանակը, կռվելով թվապես մեզ բազմապատիկ գերազանցող թշնամու դեմ, իսկ 44-օրյա պատերազմում նաեւ թշնամական կոալիցիայի դեմ, մշտապես դրսեւորել է խիզախություն ու նվիրվածություն մեր հայրենիքին։ Ուստի, այսօր … Read more

Քաղաքական ղեկավարության՝ իր սխալները բանակի վրա բարդելու մոլուցքն անհետևանք չմնաց մեր բանակի համար. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Բանակի օրվա կապակցությամբ։ «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հայոց բանակի օրվա առթիվ։ Ցավով արձանագրում ենք՝ անցնող շուրջ 8 տարիներին արվել է ամեն ինչ մեր՝ տարածաշրջանի ամենամարտունակ ու հաղթական բանակը թուլացնելու, մասնատելու, կոտրելու համար։ Քաղաքական ղեկավարության՝ իր սխալները բանակի վրա բարդելու մոլուցքն անհետևանք չմնաց մեր բանակի համար: Աշխարհի բոլոր պետությունների … Read more

Պատիվ և շնորհակալություն՝ հայ զինվորին ու սպային, ովքեր այսօր պաշտպանում են մեր պետության սահմանները․ Մհեր Մելքոնյան

28 Հունվարի, 2026 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը՝ Բանակի օրվա առթիվ․ «Շնորհավորում եմ բոլորիս Հայկական բանակի կազմավորման օրվա կապակցությամբ։ Հայոց բանակի կազմավորումը եղել է պատմական անհրաժեշտություն և պետական մտածողության արդյունք։ Այն ձևավորվել է հայ ժողովրդի հավաքական կամքով՝ պաշտպանելու իր անկախությունը, պետական սահմանները և ազգային գոյությունը։ Հայկական բանակը եղել և մնում է Հայաստանի … Read more

Հայոց բանակը 34 տարեկան է

28 Հունվարի, 2026 Այսօր նշվում է հայկական բանակի կազմավորման 34-րդ տարեդարձը: 1991 թվականի դեկտեմբերի 5-ին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: Նա նորանկախ Հայաստանի առաջին պաշտպանության նախարարն էր՝ առանց նախարարության: 1992-ի այս օրը՝ հունվարի 28-ին, կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: … Read more

Հիշատակի՞, թե՞ մոռացության օր․ Հունվարի 27-ի երկու երեսները

Եռաբլուր զինվորական պանթեոնի մուտքերը փակ էին վաղ առավոտյան․ ոստիկաններն էին հսկում։ Լռության, հսկողության և լարվածության այս մթնոլորտում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 27-ին այցելում եռաբլուր՝  խնկարկելու նահատակների հիշատակը։  Փաշինյանի այցից ժամեր առաջ այդտեղ էին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները․ նրանք եկել էին որդիների շիրիմների մոտ՝ ինչպես իրենք են ասում, «հսկելու», որպեսզի իշխանության ներկայացուցիչները չմոտենան։ Զոհվածների … Read more

Բանակն անպարտելի է, երբ այն առաջնորդում են ազգային արժանապատվություն ունեցողները․ Սերժ Սարգսյան

Բանակի օրվա առթիվ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը ներկայացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձների կարևոր շեշտադրումները՝ 2018-ից վեր։ Դրանք ներկայացնում ենք ստորև՝ կետերով․ Ցանկացած ազգ և պետություն դատապարտված է չգոյության, քանի դեռ չի գիտակցել, որ իր լինելության առաջին գրավականը բանակն է. չկա բանակ՝ չկա և չի լինելու պետություն: Օտար, թեկուզ բարեկամ, պետության բանակը երբեք … Read more

Բոլորս ցեխոտ ենք, բոլորս՝ խաբված, բոլորս՝ ուրացող․ Աշոտ Մինասյան (Աշոտ Երկաթ)

Հրապարակվել է  «Սիսական» ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ  Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) ուղերձը կալանավայրից՝ Բանակի օրվան ընդառաջ։ Այն ներկայացնում ենք ստորև․ «Էս ի՞նչ արեցինք մենք տղերք, էս ի՞նչ արեցինք: Բանտախցի նեղ պատուհանից նայում եմ դուրս ուր երևացող բլրակին ձյուն է նստած, հեռավոր սարերին ձյուն է նստած, կալանավայրի բակում ձյուն է նստած, ուսերիս վրա ձյուն է նստած, … Read more

Կարևոր է, որ մեր մատաղ սերունդը ծանոթանա մեր բանակի պատմությանը, ճանաչի իր իսկական հերոսներին

«Բանակը մեր պետության և ազգի աչքի լույսը պետք է լինի, բանակին շատ միջոցներ պետք է հատկացնել, առանց ափսոսալու և շռայլորեն, որովհետև տրվածը վերադառնալու է տասնապատիկ՝ իբրև ուժեղ բանակ, իբրև մեր բոլորի անպարտ թև ու թիկունք»: Վազգեն Սարգսյան 34 տարի առաջ, երբ տարբեր կամավորական ջոկատներ, խմբեր մարտնչում էին Արցախում, ՀՀ սահմաններն էին պաշտպանում, կարևորվեց պետական բանակ … Read more

ՔՊ-ականներից ովքեր չեն ծառայել բանակում. ինչո՞ւ նրանց հետևից չեն գնում. «Ժողովուրդ»

26 Հունվարի, 2026 «Ժողովուրդ»-ը գրում է. Օրերս հրավիրված ասուլիսի ժամանակ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ ՊՆ-ում աշխատող բոլոր այն ծնողներին, որոնց զավակներն ունեն այլ երկրի քաղաքացիություն։ Իսկ ինչպես է ստացվել, որ իշխող ուժի շատ անդամներ չծառայելով դեռ պաշտոն են զբաղեցնում։ Այսպիսով, օգտվելով մամուլի հրապարակումներից և այ հրապարակումներից, որոնք նակինում գրել է ArmLur.am-ը ներկայացնում ենք, … Read more

ՀՀ ՊՆ-ը հորդորում է զերծ մնալ ՀՀ ԶՈՒ խորհրդանշանների գործածումից – Live News

Բանակի օրվան ընդառաջ՝ մի շարք տնտեսվարողներ տարբեր ապրանքատեսակների վաճառքի գործընթացում՝ լուսանկարներում և հոլովակներում, օգտագործում են ՀՀ ԶՈՒ զինանշանը: ՀՀ պաշտպանության նախարարությունը հիշեցնում է՝ ԶՈՒ զինանշանի օգտագործումը զինված ուժերի հետ առնչություն չունեցող կազմակերպությունների կողմից, անկախ դրանց գործունեության բնույթից կամ նպատակներից, առանց համապատասխան գրավոր թույլտվության, արգելված է:  ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է կազմակերպություններին զերծ մնալ ՀՀ զինված … Read more