Դա կտեսնենք արդեն մոտակա ամիսներին. Ավետիք Չալաբյանը «Արմավիր» ՔԿՀ-ից նամակ է հղել

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը երեկ «Արմավիր» ՔՀԿ-ից նամակ է հղել, որտեղ ասված է. «Գործող թրքամետ վարչախումբը, Սահմանադրական դատարանի միջոցով պարտադրելով հուլիսի 4-ի խայտառակ, իր ողջ էությամբ հակասահմանադրական որոշումը, փաստացի մարտահրավեր նետեց մեր ժողովրդի մեծամասնությանը, որը համատարած սպառնալիքների և բռնաճնշումների պայմաններում դեմ քվեարկեց վարչախմբին: Այն, սակայն, լկտիաբար յուրացրեց մեր ժողովրդի ձայնը` գործի դնելով … Read more

Հայաստաոնում ոչնչացվում է ընդդիմության ինստիտուտը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Հայաքվե» ազգային-քաղաքացիական նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։ Մանրամասները՝ տեսանյութում

Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը

Եվրոպական խորհրդարանի «Հայրենասերները Եվրոպայի համար» (Patriots for Europe) խմբակցության պատգամավոր Գերոլֆ Անեմանսը գրավոր հարցով` առաջնահերթության կարգով դիմել է Եվրոպական հանձնաժողովին՝ Հայաստանում ժողովրդավարության, իրավունքի գերակայության և քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ ուշադրություն հրավիրելու նպատակով: Այս մասին հայտնում են «ՀայաՔվեն» ազգային քաղաքացիական միավորումից։ «Հարցը վերաբերում է 2026 թվականի հունիսի 24-ին «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի … Read more

Բելգիայի խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման և ՀՀ-ում ժողովրդավարության հարցը

Բելգիայի Դաշնային խորհրդարանի պատգամավոր Էլեն Սամինը Բելգիայի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոյին ուղղված բանավոր հարցով անդրադարձել է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորմանը և Հայաստանում ժողովրդավարության ու իրավունքի գերակայության վիճակին։ Պատգամավորը հիշեցրել է, որ Ավետիք Չալաբյանի նախորդ քրեական հետապնդումն արդեն իսկ միջազգային մտահոգությունների առիթ էր դարձել։ Նրա գործին անդրադարձել էին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, … Read more

Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը` մինչև վերջնական ազատագրում թրքամետ բռնատիրությունից

«ՀայաՔվե» միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանը ուղերձ է հղել կալանավայրից «Սիրելի´ բարեկամներ, Գործող թրքամետ վարչախումբը, սպառելով քաղաքակիրթ պայքարի միջոցները, դիմել է ազգային գործիչների դեմ զանգվածային բռնաճնշումների: Հարյուրավոր անձանց նկատմամբ շինծու գործեր են հարուցվել` մեկը մյուսից անհեթեթ պատրվակներով:Ես ևս զերծ չեմ մնացել այս բռնաճնշումների ալիքից, սակայն պայքարի իմ բազմաթիվ ընկերների հետ միասին աննկուն կրելու եմ ինձ … Read more

Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի 18։00-ին – Live News

«Ավետիք Չալաբյանի փաստաբանները փոխանցեցին որ դատական նիստն ավարտվել է»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի մոտ ասել է «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Սարգսյանը։ Նա հայտնել է, որ Չալաբյանին որպես խափանման միջոց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ «Որոշումը կհրապարակվի ժամը 18:00-ին»,- ասել է Սարգսյանը։

ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Ավետիք Չալաբյանին առաջադրված մեղադրանքից – Live News

Մի խումբ անձանց կողմից ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից՝ մանրամասներ հայտնելով «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին առաջադրված մեղադրանքից։ «ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում ձեռնարկված քննչական և վարութային … Read more

Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել ընտրական իրավունքի խոչընդոտման գործով

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում ձեռնարկված քննչական և վարութային գործողությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա․Չ․-ն հանդիսանալով «Հայաքվե» միավորման համակարգող, Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրության իրավունք ունեցող անձանց ընտրական իրավունքի … Read more

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

«ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ)։ Այս մասին հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտ: «Գործի «փաստական հանգամանքներին» չենք կարող անդրադառնալ` նկատի ունենալով … Read more