Մարոկկոյում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Նիգերիայի հավաքականը ջախջախիչ հաշվով հաղթանակ տարավ Մոզամբիկի ընտրանու նկատմամբ (4-0):
Նիգերիացիների կազմում հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացեց Ադեմոլա Լուկմանը: Այնուհետև դուբլի հեղինակ դարձավ Վիկտոր Օսիմհենը՝ աչքի ընկնելով համապատասխանաբար 25-րդ և 47-րդ րոպեներին: Խաղի վերջնական հաշիվը 75-րդ րոպեին ձևակերպեց Ակոր Ադամսը՝ 4-0:
Այսպիսով, Էրիկ Շելի գլխավորած թիմը միացավ Սենեգալի, Մալիի, Մարոկկոյի, Կամերունի և Եգիպտոսի ընտրանիներին՝ դուրս գալով մրցաշարի քառորդ եզրափակիչ:
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ