🎥 Աֆրիկայի ազգերի գավաթ․ Եգիպտոսը լրացուցիչ ժամանակում հաղթեց Բենին՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ

Մարոկկոյում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Եգիպտոսի և Բենինի հավաքականները պայքարեցին քառորդ եզրափակչի ուղեգրի համար։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Հաշիվը 69-րդ րոպեին բացեց Եգիպտոսի հավաքականի կիսապաշտպան Մարվան Ատիան։ Պատասխան գոլը խաղի հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ՝ 83-րդ րոպեին, խփեց Ջոդել Դոսուն՝ դիմակայությունը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ ժամանակի առաջին խաղակեսի 7-րդ րոպեին եգիպտացիները կրկին առաջ անցան հաշվի մեջ՝ գոլի հեղինակ դարձավ Յասեր Իբրահիմը։ Խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց թիմի ավագ Մոհամեդ Սալահը՝ 120+4-րդ րոպեին գրավելով Մարսել Դանդժինուի պաշտպանած դարպասը՝ 3-1։

Այսպիսով, Հուսամ Հասանի գլխավորած թիմը միացավ Սենեգալի, Մալիի, Մարոկկոյի և Կամերունի թիմերին՝ դուրս գալով մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Leave a Comment