🎥 Աֆրիկայի ազգերի գավաթ․ Մարոկկոն հաղթեց Կամերունին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ

Մարոկկոյում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի երկրորդ դիմակայությունում տանտեր Մարոկկոյի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Կամերունի ընտրանու նկատմամբ (2-0)։

Մարոկկացիների կազմում հանդիպման հաշիվը 26-րդ րոպեին բացեց Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը։ 74-րդ րոպեին հոլանդական ՊՍՎ-ի կիսապաշտպան Իսմայել Սայբարին կրկնապատկեց տանտերերի առավելությունը։

Այսպիսով, Վալիդ Ռեգրագիի գլխավորած թիմը դուրս եկավ Աֆրիկայի ազգերի գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի Ալժիր – Նիգերիա դիմակայության հաղթողին։

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Leave a Comment