Մարոկկոյում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի վերջին դիմակայությունում Եգիպտոսի հավաքականը պարտության մատնեց մրցաշարի գործող գավաթակիր Կոտ դ’Իվուարի ընտրանուն (3-2)։
Եգիպտոսցիների կազմում գոլերով աչքի ընկան Օմար Մարմուշը, Ռամի Ռաբիան և Մոհամեդ Սալահը։ Կոտ դ’Իվուարի թիմի կազմում մեկ գոլ հեղինակեց Գուելա Դուեն, իսկ ևս մեկ գոլ գրանցվեց Ահմեդ Ֆատոհի անվան դիմաց, որը գրավեց սեփական դարպասը։
Հուսամ Հասանի գլխավորած թիմը պայքարը կշարունակի կիսաեզրափակիչում, որտեղ նրա մրցակիցը կլինի Սենեգալի հավաքականը։
Այսպիսով, մրցաշարի կիսաեզրափակիչում կձևավորվեն հետևյալ զույգերը՝ Սենեգալ – Եգիպտոս և Նիգերիա – Մարոկկո։ Կիսաեզրափակչի հանդիպումները կկայանան հունվարի 14-ին, իսկ եզրափակիչը՝ հունվարի 18-ին։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ