Լուսագյուղի բնակիչները թույլ չեն տվել ապամոնտաժել Վերի վանք եկեղեցու մոտ տեղադրված խաչքարերը. «Փաստինֆո»

Լուսագյուղի բնակիչները թույլ չեն տվել ապամոնտաժել Վերի վանք եկեղեցու մոտ տեղադրված խաչքարերը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Լուսագյուղի վարչական ղեկավար Քաջիկ Զաքարյանը։ Վարչապետի աշխատակազմից հրաման է եկել Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարան՝ հրդեհային անվտանգության նկատառումներով համայնքում տեղադրված որոշ խաչքարեր ապամոնտաժելու վերաբերյալ։ Զաքարյանի խոսքով՝ նույնիսկ չեն իմացել, թե ովքեր են։ «Թողեցին, գնացին։ Ժողովուրդը կանգնեց, ոչ էլ … Read more

Այդ պահից սկսած՝ իր կատարած բոլոր արարողություններն անընդունելի են եւ Եկեղեցու կողմից վավերական չեն. Տեր Զարեհ քահանա Աշուրյան. «Հրապարակ»

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայրապետական տնօրինությամբ նախօրեին կարգալույծ է արվել Տեր Արամ քահանա Ասատրյանը: Մենք մի քանի հարց ուղղեցինք նաեւ Տեր Զարեհ քահանա Աշուրյանին: – Տեր Հայր, կարո՞ղ է կարգալույծ արված հոգեւորականը պատարագ մատուցել: – Ոչ, եթե այդպես է, ապա խոսքը կամայականության մասին է: Յուրաքանչյուր հոգեւորական ունի հնազանդության ուխտ եւ չպետք է մոռանա, որ … Read more

Կարգալույծ է հռչակվել Արամ քահանա Ասատրյանը

Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը: Տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունն առ այն, որ Տ․ Արամ քահանա Ասատրյանը՝ ա/ Հրապարակային ելույթներով … Read more

Ինչպես ժամանակին Տեր Արամին մաղթեցի, այժմ Տեր Թադեին նույնպես մաղթում եմ, որ ուղղամտությունը իսպառ չլքի նրան և գործիք չդառնա չարի ձեռքին

Երեկ՝ 2025 թվականի սեպտեմբերի 28-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմում գտնվող Թալինի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Թադե քահանա Թախմազյանը իր ֆեյսբուքյան գրառումով հայտարարեց, որ ինքը «միանում է Տեր Արամի արդար ձայնին»։ Խոսքը Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի մասին է, որն ինչպես հայտնի է, դեռևս գտնվում է հակաեկեղեցական ուժերի … Read more

Տեր Արամի արածը հասարակական կյանքում դառնում է գայթակղություն՝ հավատացյալների և խրախճանք՝ հակաեկեղեցականների համար

ՀՀ իշխանությունները իրենց հակաեկեղեցական արշավի շրջանակներում շարունակում են օգտագործել Հովհանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանին, որն, իմ դիտարկմամբ, անդառնալիորեն հայտնվել է իշխանությունների ազդեցության տակ։ 2025 թվականի սեպտեմբերի 16-ին Հ1-ի եթերով նրան հարցազրույցի հրավիրելը հենց այդ շարքից էր։ Շատ եմ ափսոսում, որ, այդուհանդերձ, Տեր Արամը «անվախորեն» տրվեց չարի կամքին՝ մաս կազմելով ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից … Read more

Արամ քահանա Ասատրյանի հետ Հ1-ի հարցազրույցի նպատակն էր` օգտագործել Տեր Հորը իշխանության կողմից նախաձեռնած հակաեկեղեցական արշավին աջակցելու. Արագածոտնի թեմ

Սեպտեմբերի 16-ին Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տ. Արամ քահանա Ասատրյանի հետ Հ1-ի հարցազրույցի նպատակն էր` օգտագործել Տեր Հորը իշխանության կողմից նախաձեռնած հակաեկեղեցական արշավին աջակցելու և վարկաբեկելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին: Իր առջև դրված պահանջը Տեր Հայրը <> կատարեց: Ինչ վերաբերում է Տ. Արամ քահանա Ասատրյանի հարցազրույցի ժամանակ հնչեցրած անհիմն և կեղծ մեղադրանքներին ու բամբասանքներին` նշենք, որ … Read more