Այդ պահից սկսած՝ իր կատարած բոլոր արարողություններն անընդունելի են եւ Եկեղեցու կողմից վավերական չեն. Տեր Զարեհ քահանա Աշուրյան. «Հրապարակ»

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայրապետական տնօրինությամբ նախօրեին կարգալույծ է արվել Տեր Արամ քահանա Ասատրյանը:

Մենք մի քանի հարց ուղղեցինք նաեւ Տեր Զարեհ քահանա Աշուրյանին:

– Տեր Հայր, կարո՞ղ է կարգալույծ արված հոգեւորականը պատարագ մատուցել:

– Ոչ, եթե այդպես է, ապա խոսքը կամայականության մասին է: Յուրաքանչյուր հոգեւորական ունի հնազանդության ուխտ եւ չպետք է մոռանա, որ այն իշխանությունը, որն իրեն որպես քահանա օծել է, կարող է կարգալույծ հռչակել: Ինչպես ասվում է Ավետարանում. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, ինչ որ կապեք երկրի վրա, կապված պիտի լինի երկնքում: Եվ ինչ որ արձակեք երկրի վրա, թող արձակված լինի երկնքում»:

Կարդացեք նաև

– Հայ առաքելական եկեղեցին չունի անվտանգության ծառայություն, հասկանալի է, որ ոստիկաններն էլ հլու-հնազանդ ծառայում են օրվա իշխանությանը: Երբ հոգեւորականը չի ենթարկվում Եկեղեցու որոշումներին եւ կամայականություն է դրսեւորում, ի՞նչ քայլեր կարող են հաջորդել դրան:

– Անկեղծ ասած, կդժվարանամ այս հարցին պատասխանել: Այո, Եկեղեցին չունի անվտանգության ծառայություն: Հավատացյալները պետք է գիտակցեն, որ կարգալույծ արված հոգեւորականն իրավունք չունի գործունեություն ծավալելու: Այդ պահից սկսած՝ իր կատարած բոլոր արարողություններն անընդունելի են եւ Եկեղեցու կողմից վավերական չեն: Օրինակ` մկրտություն, պսակ, հաղորդություն եւ այլն:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Leave a Comment