Լուսագյուղի բնակիչները թույլ չեն տվել ապամոնտաժել Վերի վանք եկեղեցու մոտ տեղադրված խաչքարերը. «Փաստինֆո»

Լուսագյուղի բնակիչները թույլ չեն տվել ապամոնտաժել Վերի վանք եկեղեցու մոտ տեղադրված խաչքարերը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Լուսագյուղի վարչական ղեկավար Քաջիկ Զաքարյանը։ Վարչապետի աշխատակազմից հրաման է եկել Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարան՝ հրդեհային անվտանգության նկատառումներով համայնքում տեղադրված որոշ խաչքարեր ապամոնտաժելու վերաբերյալ։ Զաքարյանի խոսքով՝ նույնիսկ չեն իմացել, թե ովքեր են։ «Թողեցին, գնացին։ Ժողովուրդը կանգնեց, ոչ էլ … Read more

Թուխ Մանուկ սրբավայրերը կապված են հեթանոսական Հայաստանում հերոս նախնիների՝ «Թուխ Մանուկների» պաշտամունքի հետ, որով դաստիարակվել են միություններում համախմբված պատանիները

ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի հնագույն բնակավայրերից է Լուսագյուղը, որը գտնվում է Ապարան քաղաքից 2 կիլոմետր հյուսիս-արևելք՝ Ծաղկունյաց լեռնաբազուկի թեք փեշին և հարթության վրա՝ ծովի մակերևույթից մոտ 2000-2020 մետր բարձրության վրա։ Ներկայումս գեղեցիկ ձևավորված փողոցներով գյուղի մոտակայքում կան նաև հնադարյան պատմական հուշարձաններ։ Լուսագյուղը Շահ Աբասի ձեռնարկած բռնագաղթից հետո վերստին բնակեցվել է 1829 թվականին Արևմտյան Հայաստանի Սուրմալուի գավառի Դիադինից գաղթած 29 … Read more

Ապարանում և Լուսագյուղում ուժեղ քամու հետևանքով տապալվել են արևային կայաններ ու ջրատաքացուցիչներ, էլեկտրասյուներ, ծառեր, վնասվել են տանիքներ, մեքենաներ

2025 թվականի հունիսի 14-16-ը ՆԳՆ փրկարար ծառայությունում ուժեղ քամու, հորդառատ անձրևի և տեղացած կարկուտի հետևանքով գրանցված դեպքերի վերաբերյալ Հունիսի 14-ից 15-ը ՆԳՆ Փրկարար ծառայությունում ստացվել են ահազանգեր՝ Երևանում, Շիրակի, Արագածոտնի, Լոռու և Տավուշի մարզերում ուժեղ քամու, հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքների վերաբերյալ: Փրկարար ծառայության ստորաբաժանումները՝ համագործակցելով ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ, իրականացրել են իրավիճակից բխող անհրաժեշտ … Read more