Լուսագյուղի բնակիչները թույլ չեն տվել ապամոնտաժել Վերի վանք եկեղեցու մոտ տեղադրված խաչքարերը. «Փաստինֆո»

Լուսագյուղի բնակիչները թույլ չեն տվել ապամոնտաժել Վերի վանք եկեղեցու մոտ տեղադրված խաչքարերը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Լուսագյուղի վարչական ղեկավար Քաջիկ Զաքարյանը։

Վարչապետի աշխատակազմից հրաման է եկել Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարան՝ հրդեհային անվտանգության նկատառումներով համայնքում տեղադրված որոշ խաչքարեր ապամոնտաժելու վերաբերյալ։

Զաքարյանի խոսքով՝ նույնիսկ չեն իմացել, թե ովքեր են։ «Թողեցին, գնացին։ Ժողովուրդը կանգնեց, ոչ էլ բան արեցին։ Չեմ էլ իմանում, թե ովքեր էին։ Հետ դառան, գնացին։ Ոչ էլ ելան վերև։ Վերի վանքում են այդ խաչքարերը։ Մի քանի հատ խաչքար ունենք այնտեղ։ Հետ գնացին։ Ժողովուրդն է դրել, տարբեր մարդիկ են դրել։ Ոչ մի կռիվ, ոչ մի բան չեղավ»,- ասաց պարոն Զաքարյանը։

Նշենք, որ Լուսագյուղի Վերի վանք եկեղեցին սպասարկում է Տեր Սարգիս քահանա Սարգսյանը, որը Արամ քահանա Ասատրյանի կարգալույծ արվելուց հետո նշանակվել է նաև Հովհաննավանքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment