Ջրանջատումները կլինեն, բայց ոչ թե 7 ժամ, այլ՝ 3-4 ժամ – Live News

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը ամռան ամիսներին գիշերային ջրանջատումներն անհրաժեշտ է համարում ջրավազաններում ջուր ամբարելու և դրանք ցերեկվա ժամերին օգտագործելու համար: Այս մասին Ղալամքարյանը նշեց Ազգային ժողովում՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին: «Մենք հիմքեր ունենք մտածելու, որ «Վեոլիա ջուր» ընկերության հայտարարված 7-ժամյա անջատումը կարող ենք կրճատել մինչև 3-4-ժամյա անջատման։ Այսինքն՝ ջրանջատումներ լինելու են, … Read more

Ջրանջատումներ լինելու են, բայց ոչ «Վեոլիայի» նշած ռեժիմներով. մեզ 2 շաբաթ ժամանակ տվեք. Ղալամքարյան

Դա մեզ հետ համաձայնեցրած չի եղել։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 26–ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը՝ անդրադառնալով նախօրեին ջրանջատումների նոր գրաֆիկի մասին «Վեոլա ջուր» ընկերության հայտարարությանը։  «Այն, որ մենք ունենք սահմանափակ ջրային ռեսուրսներ, հատկապես ամառվա պիկ ամիսներին, դա փաստ է,-ասաց Ջրային կոմիտեի նախագահը,- այսինքն «Վեոլիա ջուրը» չի խաբում, «Վեոլիան» նախապես … Read more

Հատուկ ուշադրություն է դարձվելու կեղտաջրերի մաքրման խնդիրներին և համայնքների ներգրավման հնարավորություններին

🟦 «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավում» («WISE») ծրագրի պաշտոնական մեկնարկին ընդառաջ՝ այսօր Ջրային կոմիտեն հյուրընկալել էր Համաշխարհային բանկի (ՀԲ) պատասխանատուներ՝ ՀԲ ջրային ռեսուրսների կառավարման ավագ մասնագետ, WISE ծրագրի գծով պատասխանատու Ռանու Սինհային, ավագ մասնագետ Փոլադ Քարիմիին, Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) հայաստանյան ներկայացուցիչ Օդրի Գուրդիեին և փորձագետ Արմեն Խուդինյանին։ 🤝Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը և ղեկավար … Read more

Ծրագրի նպատակն է՝ բարելավել Հայաստանի ամենամեծ քաղցրահամ լճի՝ Սևանա լճի և լճի շրջակա միջավայրի պահպանության մակարդակը

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում՝ հանուն Հայաստանում կայուն համայնքային զարգացման» (EU4Sevan+) ծրագրի ղեկավար Նիլս Թեվսին, ծրագրի խորհրդական Էդգար Փիրումյանին և ծրագրի բնապահպանական բաղադրիչի ղեկավար Օլգա Վայգելին։ «EU4Sevan+» դրամաշնորհային ծրագրի նպատակն է՝ բարելավել Հայաստանի ամենամեծ քաղցրահամ լճի՝ Սևանա լճի և լճի շրջակա միջավայրի պահպանության մակարդակը։ … Read more