Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ – Live News

Բյուրեղավանի ջրամատակարարման համակարգից վերցված ջրի նմուշներում որևէ շեղում չի արձանագրվել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում հայտարարել է Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։ Նրա խոսքով՝ «Վեոլիա Ջուր»-ի, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի և տեսչական մարմնի կողմից ստուգված բոլոր հասցեներում ջրի քլորի պարունակությունը եղել է սահմանված նորմերի շրջանակում։ Ջրային կոմիտեի նախագահի պարզաբանմամբ՝ … Read more

Բյուրեղավանում ջրի որակը ներկայումս համապատասխանում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին․ ՀՎԿԱԿ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով Բյուրեղավանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդության դեպքերին: «Իրավիճակի թարմացում՝ Բյուրեղավանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդության դեպքերի վերաբերյալ: Կրկնակի նմուշառումերից արված լաբորատոր հետազոտությունների արդյունքներով՝ ջրի որակը ներկայումս համապատասխանում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին, որևէ շեղում կամ ախտածին մանրէ չի հայտնաբերվել։ Հորդորում ենք բնակիչներին հետևել պաշտոնական տեղեկատվությանը»,- նշված է հաղորդագրությունում։