Ջրանջատումները կլինեն, բայց ոչ թե 7 ժամ, այլ՝ 3-4 ժամ – Live News

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը ամռան ամիսներին գիշերային ջրանջատումներն անհրաժեշտ է համարում ջրավազաններում ջուր ամբարելու և դրանք ցերեկվա ժամերին օգտագործելու համար: Այս մասին Ղալամքարյանը նշեց Ազգային ժողովում՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին: «Մենք հիմքեր ունենք մտածելու, որ «Վեոլիա ջուր» ընկերության հայտարարված 7-ժամյա անջատումը կարող ենք կրճատել մինչև 3-4-ժամյա անջատման։ Այսինքն՝ ջրանջատումներ լինելու են, … Read more

Ջրանջատումներ լինելու են, բայց ոչ «Վեոլիայի» նշած ռեժիմներով. մեզ 2 շաբաթ ժամանակ տվեք. Ղալամքարյան

Դա մեզ հետ համաձայնեցրած չի եղել։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 26–ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը՝ անդրադառնալով նախօրեին ջրանջատումների նոր գրաֆիկի մասին «Վեոլա ջուր» ընկերության հայտարարությանը։  «Այն, որ մենք ունենք սահմանափակ ջրային ռեսուրսներ, հատկապես ամառվա պիկ ամիսներին, դա փաստ է,-ասաց Ջրային կոմիտեի նախագահը,- այսինքն «Վեոլիա ջուրը» չի խաբում, «Վեոլիան» նախապես … Read more

«Վեոլիա ջրի» որոշման մասով դիմում եմ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով․ Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)

«Վեոլիա ջրի» որոշման մասով դիմում եմ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով (դիմումը ավելի ուշ կտեղադրեմ): Ով միանում է` գրեք մեկնաբանություններում  Վեոլիա ջուրը ինձ ուղղված պատասխանում ասել է, որ իրենց «ֆանտաստիկ» ջանքերի շնորհիվ կրճատվել է չհաշվառված ջրի քանակը: Ո՞ւր է այդ ջուրը: Իրականում դա միֆ է: Զուտ բանաձևն են փոխել։  5 տարի տեխնիկական աուդիտ չեն … Read more

Սա խայտառակություն որակելը մեղմ կլինի․ Գառնիկ Դանիելյանը ջրամատակարարման նոր ժամանակացույցի մասին

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը գիշերային ժամերին ջրից կզրկվեն Հանրապետության գրեթե բոլոր շրջանների բնակիչները։  Երևանի բոլոր համայնքներում, մեծամասամբ, 24:00-ից 7։00-ն կդադարեցվի ջրամատակարարումը։ Հետաքրքիր է, թե ինչպե՞ս է որոշվել, որ մայրաքաղաքի այսինչ թաղամասում շուրջօրյա գրաֆիկը պետք է թողնել անփոփոխ, իսկ մյուսներում դարձնել 17-ժամյա։  Հատկանշական է նաև, որ ինչպես մայրաքաղաքի որոշ … Read more

Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխությունը նպատակ ունի նաև կանխել գիշերային ժամերին ջրի կորուստները․ «Վեոլիա Ջուր»

Այս օրերին մամուլում «Վեոլիա Ջուր» ընկերության հրապարակած 2026 թվականի ջրամատակարարման ժամանակացույցի հետ կապված հաղորդագրություններին և հարցումներին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016թ.-ի նոյեմբերի 30-ի N378-Ն որոշմամբ սահմանված «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների» 134 –րդ կետի պահանջի համաձայն՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն իր պաշտոնական կայքում (veolia.am) հրապարակում … Read more

Երևանի մի շարք հասցեներում մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը կսահմանվի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ

Երևանի մի շարք հասցեներում մայիսի 1-ից կսահմանվի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ: Այս մասին հայտնում է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն։ Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը ջուրը կմատակարարվի ամեն օր՝ ժամը 07:00-ից մինչև 24:00-ն։ Սահմանափակումները կվերաբերեն մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջանների մի շարք հասցեներին: Հունվարի 1-ից մայիսի 1-ը և սեպտեմբերի 16-ից հունվարի … Read more

Տեղումնառատ ձմեռվանից հետո ինչո՞ւ է «Վեոլիա Ջուր»-ը հայտարարում համատարած ջրանջատումների մասին

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը, անդրադառնալով «Վեոլիա Ջուր»-ի հրապարակած ժամանակացույցին, գրում է. «Տեղումներով այսքան առատ ձմեռ վաղուց չէր եղել Հայաստանում։ Այնուամենայնիվ մեզ հայտարարում են, որ մայիսի 1-ից համատարած ջրանջատումներ են սպասվում ամբողջ երկրում։ Հարց. ինչո՞ւ։ Կարծես թե հակառակը պետք է լիներ, չէ՞։ Իսկ հիմա հիշեցնեմ, որ 2024 թվականի նոյեմբերին Բաքվում ԱՄՆ դեսպանը բացահայտել էր, որ. «Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և … Read more