ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Լավրով

Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը «շատ շուտով» կվերանա, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Արևելյան տնտեսական համաժողովի (ԱՏՀ) ընթացքում, փոխանցում է TASS-ը։ Նախարարի կարծիքով՝ Եվրամիությունը կորցնում է իր տնտեսական առավելությունները, սակայն որոշ երկրներ դեռ շարունակում են ձգտել միության անդամ դառնալ։ «Տնտեսապես Եվրամիությունը, բազմաթիվ գործոնների, այդ թվում՝ իր անհեռատեսության, եթե չասենք՝ հիմարության, հետևանքով կորցնում է իր … Read more

Հայաստանի ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում․ Լավրովը՝ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության մասին

28 Օգոստոսի, 2026 Այստեղ հետաքննության տակ է ևս մեկ նախագահ՝ Սարգսյանը, որը Քոչարյանի օրոք պաշտպանության նախարար էր, ապա արդեն դարձավ նախագահ։ Մեր ԱԳՆ-ի դիրքորոշումն այն է, որ մենք առաջնորդվում ենք հայ ժողովրդի շահերով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով ՌԲԿ-ի հարցին այն մասին, որ  Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկու ամսով … Read more

Հայաստանը զարգացել է ԵԱՏՄ-ի հաշվին․ Լավրով

28 Օգոստոսի, 2026 ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հանրաքվեի վերաբերյալ Փաշինյանի վերջին հայտարարությունը վկայում է սեփական ժողովրդի հանդեպ նրա ոչ այնքան մեծ վստահության մասին։ Նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը РБК-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետի խոսքերն այն մասին, որ հանրաքվեի մասին հնարավոր կլինի խոսել, երբ հայտ ներկայացնեն Եվրամիությանը և պատրաստվի այդ … Read more

Թուրքիան հասկանում է, որ իրեն երբեք չեն ընդունի ԵՄ․ Լավրով

14 Օգոստոսի, 2026 Թուրքիան ցանկանում է լինել և՛ ՆԱՏՕ անդամ՝ որպես դաշինքի ամենամեծ բանակներից մեկը, և՛ հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, թեև հոգու խորքում հասկանում է, որ իրեն երբեք չեն ընդունի ԵՄ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «ՎԳՏՌԿ» հեռուստաընկերության հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան կարող է Անկարայի վրա հույս դնել … Read more

Լավրովն ու Ռուբիոն քննարկել են տարածաշրջանային թեմաներ, այդ թվում՝ իրավիճակը Պարսից ծոցում

Անցկացվել է հանգամանալից մտքերի փոխանակություն երկկողմանի և միջազգային օրակարգի լայն շրջանակի շուրջ՝ ի հավելումն բարձր մակարդակով վերջին շփումների։ Ուկրաինական թեմատիկայի քննարկման ժամանակ Լավրովն ամերիկյան գործընկերոջն է հասցրել տեղեկատվություն շփման գծում իրական իրավիճակի մասին և շեշտել կիևյան վարչակարգին սպառազինությամբ հետագա մատակարարման և, ընդհանուր առմամբ, եվրոպական երկրների ապակայունացնող քաղաքականության անթույլատրելիությունը, որոնք մինչ այժմ ձգտում են Ռուսաստանին հասցնել … Read more

Ռուբիոն հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Լավրովի հետ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Ֆիլիպիններում՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի միջոցառումների շրջանակում։ «Վստահ չեմ, որ դա վերջնականապես համաձայնեցված է։ Բայց մենք պատրաստ ենք հանդիպել նրանց հետ։ Իհարկե», — ասել է Ռուբիոն՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք պատրաստ է Ֆիլիպիններում նշված հանդիպումների շրջանակում հանդիպել Լավրովի … Read more

Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Ադրբեջանին և Հայաստանին հարաբերությունների կարգավորման գործում. Լավրով

Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Ադրբեջանին և Հայաստանին հարաբերությունների կարգավորման գործում: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ Մոսկվայում ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: «Մոսկվան պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաև հումանիտար հարցերի լուծման գործում»,- նշել է Լավրովը: Բայրամովը հայտարարել է, որ դե-ֆակտո … Read more

Մոսկվայում հանդիպել են Լավրովն ու Բայրամովը

Մոսկվայում մեկնարկել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝  նախարարները հանդիպում են ունեցել դեմ առ դեմ: Այնուհետև տեղի կունենա երկկողմ բանակցություններ՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Քննարկումը կկենտրոնան  ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային արդիական խնդիրների և օրակարգային թեմաների վրա։ Բանակցություններից հետո նախարարները նաև համատեղ մամուլի ասուլիս կանցկացնեն։

Սերգեյ Լավրովը պլանավորում է այցելել Իրան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պլանավորում է այցելել Իրան։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Իրան ներկայումս պլանավորման փուլում է։ Լրացուցիչ տեղեկատվություն հանրությանը կտրամադրվի ժամանակին», — մամուլի ասուլիսում ասել է արտգործնախարարության խոսնակը։

Ռուսաստանը մշտապես օգնություն է ցուցաբերել ամերիկյան պետականության կայացմանն ու պահպանմանը. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակի առթիվ, որում նշել է ռուս-ամերիկյան հարաբերությունների պատմական բնույթը և անդրադարձել երկու երկրների միջև երկխոսության հեռանկարներին, հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Ուղերձում ընդգծվում է, որ ամերիկյան պետականության կայացման առանցքային փուլերում Ռուսաստանն, ըստ Լավրովի, «մշտապես օգնություն է ցուցաբերել ամերիկյան պետականության կայացմանն ու պահպանմանը», … Read more