ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգում վերջին չորս տարիներին մարդկանց շրջանում ժանտախտի վարակման հինգ դեպք է գրանցվել։ Այս մասին վկայում են նահանգի առողջապահության նախարարության տվյալները։
2026 թվականին նահանգում մարդկանց շրջանում գրանցվել է ժանտախտի մեկ դեպք, 2025-ին՝ երեք, 2024-ին՝ մեկ, իսկ 2023-ին դեպքեր չեն արձանագրվել։
Նույն ժամանակահատվածում կենդանիների շրջանում 2026 թվականին հայտնաբերվել է ժանտախտի հինգ դեպք, 2025-ին՝ հինգ, 2024-ին՝ մեկ, իսկ 2023-ին՝ ոչ մի դեպք։ 2026 թվականին ժանտախտ է հայտնաբերվել չորս շների և մեկ վայրի կաթնասունի մոտ։
Հոկտեմբերի 6-ին ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայությունը՝ Ռոսպոտրեբնադզորը, հայտարարել է, որ ռուս մասնագետները պատրաստ են օգնել ԱՄՆ-ին վարակիչ հիվանդությունների բռնկումների դեմ պայքարում։
Գերատեսչությունում նշել են, որ վերջին շաբաթներին ԱՄՆ-ի երեք նահանգներում կտրուկ վատթարացել է կարմրուկի հետ կապված իրավիճակը։ 2026 թվականի սկզբից ԱՄՆ-ում գրանցվել է բծավոր տիֆի բռնկում՝ յոթ հիվանդացածով, որովայնային տիֆի դեպքերի թիվը հասել է 205-ի, արձանագրվում են նաև լեգիոնելոզի դեպքեր։
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների տվյալներով՝ Միացյալ Նահանգներում տարեկան միջինը ժանտախտի հինգ դեպք է գրանցվում, այդ թվում՝ մահվան ելքով դեպքեր։