Եվրոպայում անցյալ շաբաթ ծայրահեղ շոգի պատճառով մահացել է ավելի քան 1300 մարդ. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի խոսքով՝ ներկայումս ծայրահեղ շոգից տառապում է 150 միլիոն մարդ, դպրոցները փակ են, իսկ էլեկտրացանցերը ծանրաբեռնված են։ ԵՄ մի շարք երկրներում ջերմաստիճանը բարձրանում է մինչև 40 աստիճան, իսկ որոշ վայրերում նույնիսկ գերազանցել է այդ ցուցանիշը։ Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում և Իտալիայում հայտարարվել է ամենաբարձր կարմիր եղանակային վտանգի աստիճան։

ԱՀԿ-ն հայտնել է Կոնգոյում և Ուգանդայում էբոլա վիրուսի բռնկման մասին – Live News

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում և Ուգանդայում էբոլայի բռնկումը հայտարարել է հանրային առողջապահության արտակարգ իրավիճակ՝ շեշտելով, որ վիրուսի տարածումն առայժմ չի համապատասխանում համավարակ հռչակելու համար անհրաժեշտ չափանիշներին։ Կազմակերպությունից հայտնել են, որ ստեղծված իրավիճակը միջազգային մտահոգության առարկա է։ ԱՀԿ-ից ընդգծել են նաև, որ Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության հետ ցամաքային սահմանակից երկրներում վիրուսի հետագա տարածման բարձր … Read more

Հայաստանում հանտավիրուսի տարածման ռիսկը ներկայումս գնահատվում է ցածր – Live News

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մայիսի 2-ին Միացյալ Թագավորության ազգային առողջապահական համակարգողից ահազանգ է ստացվել Հոլանդիայի դրոշի ներքո նավարկող զբոսանավում ծանր սուր շնչառական հիվանդությունների կլաստերի վերաբերյալ։ Նավարկությունը սկսվել էր Արգենտինայի Ուշուայա քաղաքից։ Նավում գտնվել է 147 մարդ՝ 88 ուղևոր և 59 անձնակազմի անդամ՝ շուրջ 23 տարբեր ազգություններից։ Մայիսի 6-ի դրությամբ արձանագրվել է հիվանդության 7 դեպք՝  2 … Read more

ԱՀԿ-ն կհետաքննի Իսրայելի կողմից Լիբանանում ֆոսֆորային զինամթերք օգտագործելու մասին հաղորդագրությունը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաղորդագրություններ է ստացել Իսրայելի կողմից Լիբանանում հարվածներ հասցնելիս ֆոսֆորային զինամթերք օգտագործելու մասին և կշարունակի հետաքննել իրադրությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Լիբանանում ԱՀԿ ներկայացուցիչ Աբդինասիր Աբուբաքարը Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ։ «Մենք ստացել ենք այս հաղորդագրությունները։ Մենք կապ ենք հաստատել հիվանդանոցների հետ. այս պահին մենք տեղեկություններ չենք ստացել ֆոսֆորի կամ ավելի վաղ … Read more