Լիգա 1-ը նույն մակարդակի վրա է ԱՊԼ-ի, Բունդեսլիգայի, Ա Սերիայի ու Լա լիգայի հետ․ Խելաիֆի

ՊՍԺ-ի նախագահը վստահ է, որ Լիգա 1-ը չի զիջում մյուս առաջատար առաջնություններին։Մայիսի 31-ին փարիզյան ակումբը հաղթեց Չեմպիոնների լիգան՝ եզրափակչում 5-0 հաշվով հաղթելով «Ինտերին»։ «Ես կցանկանայի ասել շատ կարևոր մի բան. եկեք մոռանանք էգոիզմի մասին, եկեք բացենք ֆրանսիական ֆուտբոլի նոր էջը։ Վստահ եմ, որ մենք հիանալի աշխատանք ենք կատարել։ Ես խոսել եմ Պրեմիեր լիգայի, Սերիա Ա-ի, … Read more

Նոթինգհեմը մոտ է միանգամից երեք տրանսֆեր ձևակերպելուն․ բոլոր թեկնածուներն էլ նույն ակումբից են

Անգլիական «Նոթինգհեմը» մոտ է թիմի կազմը բրազիլացի տաղանդներով համալրելուն, հայտնում է The Athletic-ը։ Նշվում է, որ ակումբը գտնվում է «Բոտաֆոգոյի» երեք ֆուտբոլիստների՝ հարձակվող Իգոր Ժեզուսի, ձախ պաշտպան Կույաբանոյի և կենտրոնական պաշտպան Ժաիրի հետ բանակցությունների վերջին փուլում։ Ժեզուսը Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ է, որի կազմում 4 հանդիպմանը 1 գոլ է խփել։ Մյուս ֆուտբոլիստները ներկայացնում են Բրազիլիայի երիտասարդական … Read more

Հոյլունդը մոտ է Ա Սերիա վերդառնալուն — Armsport.am

Միլանի «Ինտերը» կարող է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունդի հետ։ Ինչպես գրել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, իտալական ակումբն արդեն կապ է հաստատել Դանիայի հավաքականի հարձակվողի ներկայացուցիչների հետ։ Աղբյուրի տվյալներով՝ Ռասմուս Հոյլունդը «Ինտերի» տրանսֆերային ցուցակում է և ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հիմնական տրանսֆերային նպատակներից մեկն է։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» քննարկում … Read more

Գվարդիոլան անձամբ է խոսել Ման․Սիթիի հավանական նորեկի հետ — Armsport.am

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Ռայան Չերկիի հետ, ով շուտով կարող է դառնալ ակումբի նորեկը։ «Քաղաքաբնակները» բանակցություններ են վարում «Լիոնի» 21-ամյա ֆուտբոլիստի հետ։ Հավանական գործարքի արժեքը գնահատվում է մոտ 40 միլիոն եվրո։ Տրանսֆերը պետք է կայանա մինչև ակումբային Աշխարհի առաջնության մեկնարկը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ Գվարդիոլան վերջերս անձամբ խոսել է կիսապաշտպանի հետ։ … Read more

Կյանքումս երբեք տիտղոս չեմ նվաճել առանց ճապոնացի ֆուտբոլիստի․ Կլոպ — Armsport.am

Յուրգեն Կլոպը խոսել է իր կարիերայի ընթացքում ճապոնացի ֆուտբոլիստների հետ աշխատելու մասին՝ անդրադառնալով «Լիվերպուլից» Ուատարու Էնդոյին։ «Կարիերաս ավարտելուց անմիջապես առաջ ես պատիվ և հնարավորություն ունեցա աշխատելու ձեր Ուատարու Էնդոյի հետ: Կատարյալ մասնագետ, հրաշալի մարդ, և ես սիրում էի նրա հետ աշխատել», — վերջերս ասել է Կլոպը Red Bull Japan-ին։ «Իմ առաջին սերը Գերմանիայում «Շտուտգարտն» էր, … Read more

Մեսսին չի փոխվել փողի պատճառով, ուրեմն դա չպետք է ազդի նաև Յամալի վրա․ Գվարդիոլա

Պեպ Գվարդիոլան  Ժիրոնայում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ տեղի է ունենում Գվարդիոլայի հիմնադրամի բարեգործական գոլֆի մրցաշարը, խոսել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լամին Յամալի մասին։ Գվարդիոլան ընդգծեց, որ Լեո Մեսսիի հետ համեմատությունները չպետք է շտապել։ «Մենք պետք է Լամինեին հնարավորություն տանք հետևելու իր սեփական ուղուն։ Այդ դեպքում կտեսնենք, թե արդյոք նա կարող է համեմատվել մեծագույնների հետ։ Նա անկասկած … Read more

Նիդեռլանդների հավաքականի դարպասապահը կտեղափոխվի գերմանական թոփ ակումբ — Armsport.am

«Բայերը» համաձայնեցրել է «Բրենտֆորդի» դարպասապահ Մարկ Ֆլեկենի տրանսֆերը՝ 10 միլիոն եվրոյի դիմաց։ Ֆուտբոլիստը մոտակա օրերին կանցնի բժշկական զննում, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն՝ հղում անելով մեկ այլ ինսայդեր՝ Ֆլորիան Պլետենբերգին։ Հիշեցնենք, որ Ֆլեկենը «Բրենտֆորդ» է տեղափոխվել «Ֆրայբուրգից» 2023 թվականի հուլիսին։ Անցյալ մրցաշրջանում 31-ամյա դարպասապահը մասնակցել է Պրեմիեր լիգայում 37 հանդիպման։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է … Read more

ԱՊԼ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները․ նոր վարկանիշ — Armsport.am

Transfermarkt-ը թարմացրել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդի տրանսֆերային արժեքը նվազել է՝ 200 միլիոն եվրոյից 180 միլիոն։ Այս պահին նորվեգացի ֆուտբոլիստն ամենաթանկարժեքն է ԱՊԼ-ում, սակայն արդեն զիջում է աշխարհում ամենաթանկարժեք ֆուտբոլիստների վարկանիշում առաջին տեղը Վինիսիուս Ժունիորին (200 մլն եվրո այս պահին, Իսպանիայում հանդես եկող ֆուտբոլիստների նմանատիպ վարկանիշը դեռ … Read more

Goal. Այս մրցաշրջանի լավագույն մարզիչները — Armsport.am

Լուիս Էնրիկեն Goal-ի կողմից ճանաչվել է այս մրցաշրջանի լավագույն մարզիչ։ ՊՍԺ-ն գլխավորող իսպանացին զբաղեցրել է առաջին տեղը վարկանիշային աղյուսակում, որը ներառում է 10 մասնագետ։ Ցուցակում ընդգրկված են՝ 1. Լուիս Էնրիկե, ՊՍԺ։ 2. Հանս-Դիտեր Ֆլիկ, «Բարսելոնա»։ 3. Արնե Սլոտ, «Լիվերպուլ»։ 4. Անտոնիո Կոնտե, «Նապոլի»։ 5. Էդի Հաու, «Նյուքասլ»։ 6. Վինչենցո Իտալիանո, «Բոլոնիա»։ 7. Օլիվեր Գլասներ, «Քրիսթալ … Read more

Ինչու է Վիրցը ընտրել Լիվերպուլը․ Քրիստիան Ֆալկը նշել է գլխավոր պատճառը — Armsport.am

Գերմանական ֆուտբոլի գլխավոր տաղանդներից մեկը՝ Ֆլորիան Վիրցը, ընտրել է «Լիվերպուլը»՝ թիմում իր դերի պատճառով։ Նախկինում հաղորդվել էր, որ «Բայերի» կիսապաշտպանը պատրաստակամություն է հայտնել միանալ անգլիական ակումբին։ «Ֆլորիան Վիրցի որոշման մեջ վճռորոշ գործոնն այն էր, որ Արնե Սլոտը նրան առաջարկեց «10 համարի» դերը «Լիվերպուլում»։ «Բավարիայում» նա ստիպված կլիներ այն կիսել Ջամալ Մուսիալայի հետ։ Մարզիչների հետ բանակցությունները … Read more