Նոթինգհեմը մոտ է միանգամից երեք տրանսֆեր ձևակերպելուն․ բոլոր թեկնածուներն էլ նույն ակումբից են

Անգլիական «Նոթինգհեմը» մոտ է թիմի կազմը բրազիլացի տաղանդներով համալրելուն, հայտնում է The Athletic-ը։

Նշվում է, որ ակումբը գտնվում է «Բոտաֆոգոյի» երեք ֆուտբոլիստների՝ հարձակվող Իգոր Ժեզուսի, ձախ պաշտպան Կույաբանոյի և կենտրոնական պաշտպան Ժաիրի հետ բանակցությունների վերջին փուլում։

Ժեզուսը Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ է, որի կազմում 4 հանդիպմանը 1 գոլ է խփել։ Մյուս ֆուտբոլիստները ներկայացնում են Բրազիլիայի երիտասարդական հավաքականը։

«Նոթինգհեմը» 2024/25 մրցաշրջանն ավարտել է Պրեմիեր լիգայում 7-րդ տեղում և նվաճել է Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր։

Leave a Comment