Գվարդիոլան անձամբ է խոսել Ման․Սիթիի հավանական նորեկի հետ — Armsport.am

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Ռայան Չերկիի հետ, ով շուտով կարող է դառնալ ակումբի նորեկը։

«Քաղաքաբնակները» բանակցություններ են վարում «Լիոնի» 21-ամյա ֆուտբոլիստի հետ։

Հավանական գործարքի արժեքը գնահատվում է մոտ 40 միլիոն եվրո։ Տրանսֆերը պետք է կայանա մինչև ակումբային Աշխարհի առաջնության մեկնարկը։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ Գվարդիոլան վերջերս անձամբ խոսել է կիսապաշտպանի հետ։ Ակումբի ղեկավարությունը ֆրանսիացու և նրա ներկայացուցիչների հետ քննարկել է նաև պայմանագրի պայմանները, ֆուտբոլիստի դերը նախագծում և այլ մանրամասներ։

Leave a Comment