Նիդեռլանդների հավաքականի դարպասապահը կտեղափոխվի գերմանական թոփ ակումբ — Armsport.am

«Բայերը» համաձայնեցրել է «Բրենտֆորդի» դարպասապահ Մարկ Ֆլեկենի տրանսֆերը՝ 10 միլիոն եվրոյի դիմաց։

Ֆուտբոլիստը մոտակա օրերին կանցնի բժշկական զննում, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն՝ հղում անելով մեկ այլ ինսայդեր՝ Ֆլորիան Պլետենբերգին։

Հիշեցնենք, որ Ֆլեկենը «Բրենտֆորդ» է տեղափոխվել «Ֆրայբուրգից» 2023 թվականի հուլիսին։

Անցյալ մրցաշրջանում 31-ամյա դարպասապահը մասնակցել է Պրեմիեր լիգայում 37 հանդիպման։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։ Ֆլեկենը 8 հանդիպում է անցկացրել Նիդեռլանդների հավաքականի կազմում։

Leave a Comment