Ֆրանկը որոշում է կայացրել և հայտնել է այն Բրենտֆորդի ղեկավարությանը — Armsport.am

«Բրենտֆորդի» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկը ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ ցանկանում է շարունակել կարիերան «Տոտենհեմում», հաղորդում է talkSPORT-ը։ Ավելի վաղ Ֆրանկը համարվում էր «Տոտենհեմի» նոր գլխավոր մարզիչ դառնալու ֆավորիտը, այն բանից հետո, երբ Անջելոս Պոստեկողլուն հեռացվեց լոնդոնյան թիմից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 51-ամյա դանիացի մասնագետի ներկայացուցիչն արդեն բանակցություններ է վարել «Բրենտֆորդի» հետ համագործակցությունը խզելու պայմանների շուրջ։ Նշվում … Read more

Լա Լիգայում գոլեր խփելն ավելի հեշտ է, քան Լիգա 1-ում․ Ալ-Խելաիֆի — Armsport.am

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հանդես է եկել Ֆրանսիայի առաջնության օգտին, որը պարբերաբար քննադատվում է երկրպագուների ու ֆուտբոլային մասնագետների կողմից։ «Լա Լիգայում գոլեր խփելն ավելի հեշտ է, քան Լիգա 1-ում։ Լուիս Էնրիկեն հպարտությամբ ներկայացրել է Լիգա 1-ը և պաշտպանել այն Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրպագուներից, ովքեր Ֆրանսիայի առաջնությունն անվանել են «ֆերմերների լիգա»։ Այս մրցաշրջանում մենք Չեմպիոնների լիգայում … Read more

Գեորգի Հարությունյանի թիմակիցը տեղափոխվեց Լիվերպուլ

Հունգարացի 20-ամյա դարպասապահ Արմին Պեչսին բժշկական զննում անցնելուց հետո պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» հետ։ Այդ մասին հայտնում է մերսիսայդյան ակումբը։ Պեչսին տեղափոխվում է «Մերսիսայդ» Հունգարիայի բարձրագույն դիվիզիոնում հաջող մրցաշրջան անցկացնելուց հետո, որտեղ նա 30 հանդիպում է անցկացրել՝ օգնելով «Պուշկաշ Ակադեմիային» զբաղեցնել երկրորդ տեղը։ 2025 թվականի հեղինակավոր «Golden Boy» մրցանակի թեկնածու դարպասապահը մինչ օրս նաև հինգ … Read more

Տոտենհեմը մոտ է նոր մարզիչ նշանակելուն — Armsport.am

Լոնդոնի «Տոտենհեմը» մոտենում է նոր մարզիչ նշանակելուն՝ փոխարինելու Էնջ Պոստեկողլուին, ով հեռացվել է թիմից երեկ: Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» առաջնությունն ավարտեց 17-րդ տեղում, սակայն հաղթեց Եվրոպա լիգան ու նվաճեց ՉԼ-ի ուղեգիր ավստրալացի մարզչի գլխավորությամբ։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ «Տոտենհեմը» առաջընթաց է գրանցել «Բրենտֆորդի» մարզիչ Թոմաս Ֆրանկի հետ բանակցություններում: «Տոտենհեմի» ղեկավարությունը լավատեսորեն է տրամադրված և մոտ ապագայում … Read more

Էնջը դիմել է երկրպագուներին և թիմին․ Մարզիչը երեկ հեռացել է Տոտենհեմից — Armsport.am

Էնջ Պոստեկողլուն հայտարարություն է տարածել «Տոտենհեմի» մարզչի պաշտոնից հեռանալուց հետո։ «Տոտենհեմ Հոթսպուրը» երեկ իր պաշտոնական կայքում հայտարարեց, որ մասնագետը հեռացել է ակումբի մարզչի պաշտոնից։ Այս մրցաշրջանում, նրա ղեկավարությամբ, «Տոտենհեմը» նվաճեց իր առաջին գավաթը 2008 թվականից ի վեր՝ Եվրոպա լիգայի եզրափակչում 1-0 հաշվով հաղթելով «Մանչեսթեր Յունայթեդին»։ «Երբ հետ եմ նայում «Տոտենհեմ Հոթսպուրի» մարզչի պաշտոնում անցկացրած իմ … Read more

Վուլվերհեմփթոնը կարող է կորցնել իր առաջատարներից ևս մեկին — Armsport.am

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրություն է ցուցաբերում «Վուլվերհեմփթոնի» 23-ամյա պաշտպան Ռայան Աիտ-Նուրիի նկատմամբ։ Այս մասին հայտնել է լրագրող Բեն Ջեյքոբսը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «քաղաքաբնակների» ղեկավարությունը լավատեսորեն է տրամադրված, չնայած այն հանգամանքին, որ «Վուլվսում» կնախընտրեին, որ Աիտ-Նուրին նոր պայմանագիր կնքեր և մնար ակումբում։ Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Սիթին» տրանսֆերը գնահատում է 35-40 միլիոն եվրո։ «Վուլվսը» ցանկանում է ստանալ … Read more

Լին և ՊՍԺ-ն որոշում են կայացրել ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ — Armsport.am

Հարավային Կորեայի հավաքականի և ՊՍԺ-ի վինգեր Լի Կանգ Ինն ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը։ Ըստ տարբեր ինսայդների՝ Լին ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ, հատկապես կարևոր հանդիպումներում, բայց նա այս պահին լռում է այդ մասին, քանի որ թիմը լավ արդյունքներ է գրանցում։ Ակումբը և նրա ներկայացուցիչները կքննարկեն նրա ապագան։ ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել նրա … Read more

Լիվերպուլը ևս մեկ թանկարժեք տրանսֆեր է նախատեսում — Armsport.am

«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն վերջերս պարբերաբար ֆուտբոլային լուրերի էպիկենտրոնում է հայտնվում։ Վերջին օրերին մամուլը պորտուգալացուն կապում էր «Բավարիայի» հետ։ Սակայն, եթե հավատանք TuttoMercatoWeb-ի տեղեկատվությանը, «Լիվերպուլը» նույնպես հետաքրքրություն է ցուցաբերում Լեաուի նկատմամբ։ Նշվում է, որ «Միլանը» չի նախատեսում վաճառել 25-ամյա հարձակվողի տրանսֆերը։ Եվրոպական մրցաշարերին չմասնակցելուց հետո «ռոսոներիները» ցանկանում են վերակառուցվել և թիմը կառուցել Լեաուի շուրջ։ Սակայն, … Read more

ԱՊԼ-ի նորեկը ձևակերպել է Ռոմայի ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը — Armsport.am

Անգլիական «Սանդերլենդ» ակումբը հայտարարել է «Ռոմայից» կիսապաշտպան Էնցո Լե Ֆեի ամբողջական տրանսֆերը գնելու մասին։ Լե Ֆեն մեկ տարի առաջ վարձավճարով տեղափոխվել էր «Սանդերլենդ»։ Անցյալ մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ խփելով մեկ գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։ Ըստ լուրերի՝ «Սանդերլենդը» պարտավոր էր գնել Էնցոյի տրանսֆերը Պրեմիեր լիգա վերադառնալու դեպքում, ուստի այս պայմանը … Read more

Պաշտոնական․ Լիվերպուլի դարպասապահը փոխել է ակումբային գրանցումը — Armsport.am

«Լիվերպուլի» դարպասապահ Քաոմհին Քելեհերը պաշտոնապես դարձել է «Բրենտֆորդի» ֆուտբոլիստ։ Ինչպես հաղորդում է «մեղուների» մամուլի ծառայությունը, նորեկը լոնդոնյան ակումբին միացել է որպես լիարժեք տրանսֆեր։ Դարպասապահի հետ պայմանագիրը հինգ տարվա է՝ ևս մեկ տարով ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ։ Տրանսֆերի արժեքը կազմել է մոտ 15 մլն եվրո։ Հիշեցնենք, որ Քելեհերը «Լիվերպուլի» կազմում հանդես է գալիս 2019 թվականի ամռանից։ Անցյալ … Read more