G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա Մայամիում դեկտեմբերի 14-15-ը

Մեծ Քսանյակի (G20) գագաթնաժողովը տեղի կունենա Մայամիում 2026 թվականի դեկտեմբերի 14-15-ը։ Այս մասին նշվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։ «ԱՄՆ-ի G20-ի նախագահությունը կեզրափակվի դեկտեմբերի 14-15-ը Մայամիի (Ֆլորիդա) Trump National Doral ակումբում կայանալիք առաջնորդների գագաթնաժողովով, որը կգլխավորի նախագահ (Դոնալդ) Թրամփը», – հայտարարել է գործակալությունը։ ԱՄՆ նախագահության ընթացքում նախատեսված են G20-ի ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի կառավարիչների … Read more

Եպիսկոպոսաց հավաքն ավարտվեց․ մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ

Եպիսկոպոսաց հավաքի մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ․ «2026 թ․փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և օրհնությամբ Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում գումարված Եպիսկոպոսաց հավաքն ավարտեց իր աշխատանքները։ Հավաքի արդյունքում ժողովականները հանդես եկան հայտարարությամբ․ «Մենք՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսության՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի,  Երուսաղեմի Հայոց Պատրիարքության և Կ․Պոլսի Հայոց Պատրիարքության,  քսանհինգ եպիսկոպոսներս, … Read more

Al Mayadeen. Իսրայելը հրետակոծել է Սիրիայի հարավում գտնվող Քունեյտրա նահանգը

Իսրայելական բանակը հրետանային կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող Քունեյտրա նահանգի մի քանի շրջանների վրա, հաղորդում է Al Mayadeen-ը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ արկերն ընկել են Ալ-Մանտարա ամբարտակի մոտ, ինչպես նաև Մշեյրիֆա և Ռասեմ ալ-Քաբու գյուղերում։ Հրթիռակոծության հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չեն եղել։ Ցերեկը իսրայելական ինքնաթիռները ինտենսիվ հետախուզական թռիչքներ են իրականացրել Սիրիայի հարավում։ Դրանք նկատվել են … Read more

Պատերազմը կարող է սկսվել շաբաթ օրը. ԱՄՆ զինուժը պատրաստ է հարձակում գործել Իրանի ուղղությամբ

Միացյալ Նահանգների ու Իրանի ներկայացուցիչների միջև միջնորդավորված բանակցությունների վճռորոշ փուլը ոչ մի դրական ավարտ չի ունեցել: Վաշինգտոնում խոստովանում են, որ հիասթափված են ու հաստատում են, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ վիճելի խնդիրների դիվանագիտական լուծնան հավանականությունը զգալիորեն նվազել է: Ստեղծված պայմաններում ամերիկյան լրատվամիջոցները հավանական են համարում ռազմական գործողությունների սկիզբն արդեն մոտակա օրերի կամ շաբաթների ընթացքում: Որքանո՞վ … Read more

Թրամփ. ԱՄՆ-ն և Իրանը լավ բանակցություններ են վարում

Իրանը և Միացյալ Նահանգները «լավ բանակցություններ են» վարում, բայց համաձայնության հասնելը հեշտ չի լինի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում ԱՄՆ նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհրդի առաջին նիստում։ «Գիտեք, լավ բանակցություններ են ընթանում», – ասել է Սպիտակ տան ղեկավարը։ «Տարիների ընթացքում մենք սովորել ենք, որ Իրանի հետ իմաստալից գործարք կնքելը հեշտ չէ։ … Read more

Կհայտարարեմ, որ մնում եմ Հայաստանում․ «Ի Գործ» ծրագրի մասնակից

2020 թվականից Հայաստանում իրականացվում է «Ի Գործ» ծրագիրը, որը համակարգում է Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ Ինչպես հայտնի է այս ծրագիրը հնարավորություն է ընձեռում սփյուռքահայ մասնագետներին՝ ապրելու և աշխատելու Հայաստանի Հանրապետությունում մեկ տարի ժամկետով։ Ծրագրի մասնակիցները հիմնականում աշխատանք են ծավալում կառավարության տարբեր գերատեսչություններում։ «Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ի Գործ» ծրագրի ղեկավար Աննա Մհերյանին և … Read more

Հայտնի է՝ որ երկրները զորք կուղարկեն Գազա

Ալբանիան, Ինդոնեզիան, Ղազախստանը, Կոսովոն և Մարոկկոն ստորաբաժանումներ կգործուղեն Գազայի հատվածում Միջազգային կայունացման ուժերի (ISF) ձևավորման համար․ TACC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուժերի հրամանատար գեներալ-մայոր Ջասպեր Ջեֆերսը։ «Մեր ծրագիրն այն է, որ ISF-ի մեկական բրիգադ տեղակայվի Գազայի հինգ տարբեր հատվածներում։ Կարճաժամկետ հեռանկարում, ոստիկանությանը պատրաստելուց բացի, նախատեսում ենք զորք տեղակայել Ռաֆահի հատվածում։ Միջնաժամկետ նպատակն է շարունակել … Read more

Թրամփը հայտարարել է, որ մի խումբ երկրներ 7 միլիարդ դոլար կհատկացնեն Գազայի վերականգնման համար

Մի խումբ երկրներ, այդ թվում՝ Ղազախստանը, Ադրբեջանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան, ավելի քան 7 միլիարդ դոլար են հատկացրել Գազայի հատվածի վերակառուցման օգնության փաթեթին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին հայտարարել է Վաշինգտոնում կայացած Խաղաղության խորհրդի առաջին նիստում։ «Տարածաշրջանն այլևս արմատականության և ահաբեկչության օջախ չէ։ Այսօրվա իրավիճակին վերջ դնելու համար ուրախ եմ հայտարարել, որ Ղազախստանը, Ադրբեջանը, ԱՄԷ-ն, … Read more

Մեծ Բրիտանիան Թրամփին արգելել է օգտագործել ռազմաբազաները՝ Իրանին հարվածելու համար. The Times

Մեծ Բրիտանիան Թրամփին արգելել է օգտագործել ռազմաբազաները Իրանին հարվածելու համար. գրում է The Times-ը: Ըստ պարբերականի տվյալների՝ խոսքը Դիեգո Գարսիա և Ֆերֆորդ ռազմաբազաների մասին է։ Լոնդոնը մտահոգություն ունի միջազգային իրավունքի հնարավոր խախտումների վերաբերյալ։

ԵՀ-ն արտակարգ նիստ է հրավիրել «Դրուժբա» խողովակաշարի շուրջ վեճի կապակցությամբ

Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) գումարել է նավթային համակարգող խմբի արտահերթ նիստ՝ «Դրուժբա» նավթատարի շուրջ Հունգարիայի, Սլովակիայի և Ուկրաինայի միջև սրված վեճը լուծելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։ Հունգարիան և Սլովակիան նախօրեին դադարեցրել են դիզելային վառելիքի մատակարարումն Ուկրաինային այն բանից հետո, երբ Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի տարածքում գտնվող խողովակաշարի վրա խափանեց այն։ Բուդապեշտն ու Բրատիսլավան, … Read more