Թրամփ. ԱՄՆ-ն և Իրանը լավ բանակցություններ են վարում

Իրանը և Միացյալ Նահանգները «լավ բանակցություններ են» վարում, բայց համաձայնության հասնելը հեշտ չի լինի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում ԱՄՆ նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհրդի առաջին նիստում։

«Գիտեք, լավ բանակցություններ են ընթանում», – ասել է Սպիտակ տան ղեկավարը։ «Տարիների ընթացքում մենք սովորել ենք, որ Իրանի հետ իմաստալից գործարք կնքելը հեշտ չէ։ Մենք պետք է իմաստալից գործարք կնքենք, հակառակ դեպքում ինչ-որ վատ բան կպատահի։ Մենք պետք է իմաստալից գործարք կնքենք», – նշել է ԱՄՆ վարչապետը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին ձեռք բերել միջուկային զենք։ Թրամփը, ըստ էության, պնդել է, որ Թեհրանը ցանկանում է նման գործարք։ «Մենք որոշակի աշխատանք ունենք անելու Իրանի հետ։ Նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ։ Այնքան պարզ է։ Դուք չեք կարող խաղաղություն ունենալ Մերձավոր Արևելքում, եթե նրանք ունեն միջուկային մարտագլխիկ», – հավելել է նախագահը։

CBS-ն ավելի վաղ հաղորդել էր, որ ԱՄՆ վարչակազմը քննարկում է Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու հնարավորությունը արդեն փետրվարի 21-ին։ Հունվարին Սպիտակ տունը զգուշացրել է, որ լրջորեն պատրաստ է ուժ կիրառել, եթե Թեհրանը չնստի բանակցությունների սեղանի շուրջ և չհասնի «արդար համաձայնագրի», որը կներառի միջուկային զենքի լիակատար վերացումը: Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ չունեն միջուկային ռումբ մշակելու մտադրություն:

Leave a Comment