Կհայտարարեմ, որ մնում եմ Հայաստանում․ «Ի Գործ» ծրագրի մասնակից

2020 թվականից Հայաստանում իրականացվում է «Ի Գործ» ծրագիրը, որը համակարգում է Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ Ինչպես հայտնի է այս ծրագիրը հնարավորություն է ընձեռում սփյուռքահայ մասնագետներին՝ ապրելու և աշխատելու Հայաստանի Հանրապետությունում մեկ տարի ժամկետով։ Ծրագրի մասնակիցները հիմնականում աշխատանք են ծավալում կառավարության տարբեր գերատեսչություններում։ «Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ի Գործ» ծրագրի ղեկավար Աննա Մհերյանին և ծրագրի մասնակից Մարի Մնացականյանին, ով Հայաստան է եկել ՌԴ-ից։ Անդրադարձ է եղել «Ի Գործ» ծրագրի նպատակներին, վիճակագրական տվյալներին, մասնակիցների աշխարհագրությանը, հայրենադարձության խնդիրներին, Հայաստանի հեռանկարներին և բազմաթիվ այլ հարցերի:

«Ես իմ առջև նպատակ եմ դրել․ երբ ավարտվի ծրագիրը կհայտարարեմ, որ մնում եմ Հայաստանում»,-նշել է ծրագրի մասնակից Մարի Մնացականյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում։

Leave a Comment