Լոնդոնը թույլ չի տվել Վաշինգտոնին բրիտանական բազաներն օգտագործել Իրանին հարվածներ հասցնելու համար

Մեծ Բրիտանիան արգելափակել է ԱՄՆ-ի կողմից Թագավորական ռազմաօդային ուժերի բազաների օգտագործումը Իրանին հարվածներ հասցնելու համար: Այս մասին հաղորդում է The Times-ը։ Թերթի տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ասել է, որ Լոնդոնը թույլ չի տա օգտագործել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա կղզու և Անգլիայի Ֆեյրֆորդի բազաները, որտեղ կանոնավորապես տեղակայվում են … Read more

Lոնդոնը թույլ չի տվել ԱՄՆ-ին բրիտանական բազաներն օգտագործել Իրանին հարվածելու համար. The Times

20 Փետրվարի, 2026 Lոնդոնը թույլ չի տվել ԱՄՆ-ին բրիտանական բազաներն օգտագործել Իրանին հարվածելու համար, հայտնում է The Times-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին: Նշվում է, որ խոսքն Անգլիայի Գլոսթերշիր կոմսության Ֆեյրֆորդ քաղաքում և Հնդկական օվկիանոսի Դիեգո Գարսիա կղզում գտնվող բրիտանական ռազմաօդային բազաների մասին է: Լրատվամիջոցի տվյալներով՝ Սպիտակ տունն Իրանին հարվածելու ծրագիր է մշակում, որը նախատեսում է … Read more

ԱՄՆ-ն ստեղծել է կայք, որը թույլ կտա եվրոպացիներին հասանելիություն ստանալ իրենց կառավարությունների կողմից արգելված տեղեկատվությանը

ԱՄՆ-ն ստեղծել է առցանց պորտալ, որը թույլ կտա Եվրոպայի բնակիչներին տեսնել իրենց կառավարությունների կողմից արգելված բովանդակություն, այդ թվում՝ ատելության խոսք և ահաբեկչական քարոզչություն պարունակող նյութեր․ գրում է Euronews-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը։ Freedom.gov կայքը մշակել է ԱՄՆ պետդեպարտամենտը։ Կայքի գլխավոր էջում ցուցադրված է Երկիր մոլորակի վրայով վազող սպիտակ ձի և ձիու վրա նստած մարդ, իսկ … Read more

Լավրովը և Արաղչին քննարկել են Ժնևում ԱՄՆ-Իրան բանակցությունների արդյունքները

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ժնևում ԱՄՆ-Իրան բանակցությունների արդյունքները. տեղեկացրել են Ռուսաստանի ԱԳՆ-ից։ «Արտաքին գործերի նախարարները մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ հաշվի առնելով Ժնևում կայացած ԱՄՆ-Իրան անուղղակի շփումների արդյունքները», – նշվել է հայտարարությունում։ Լավրովը նշել է, … Read more

Ռուսաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունները զրոյական մակարդակի վրա են․ Պեսկով

Ռուսաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունները զրոյի են հավասարվել, և երկխոսություն տեղի չի ունենում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս պահին մեր հարաբերությունները զրոյի են հասցվել։ Երկխոսություն չկա», – լրագրողներին ասել է նա՝ մեկնաբանելով Ռուսաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունների ներկայիս վիճակը։

Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կայցելի Հայաստան

Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Դենիս Ջորկաեֆը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանելու է Հայաստան։ «Նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կայցելի Հայաստան։ Նա կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ և կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Երևանում»,- գրել է նա իր Linkedin-ում։  

Մակրոնը մայիսի 4-ին Հայաստան կայցելի

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսին երկօրյա այց կկատարի Հայաստան։ «Նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան։ Նա կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ և կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը կկայանա Երևանում»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայում Հայաստանի պատվո հյուպատոս Դենիս Ջորկաեֆը։

Աֆղանստանում տղամարդն իրավունք ունի ծեծել կնոջը և երեխաներին՝ պայմանով, որ չկոտրի նրանց ոսկորները

Աֆղանստանի կառավարությունն օրենք է ընդունել, որով տղամարդկանց թույլատրվում է ծեծել իրենց կանանց և երեխաներին, եթե դա չի առաջացնում «ոսկորների կոտրվածքներ կամ բաց վերքեր»․ գրում է The Telegraph-ը։ Աֆղանստանում օրենքն ամուսնական ծեծը դասակարգում է որպես «թազիր»՝ հայեցողական պատիժ, այլ ոչ թե քրեական արարք։ Այն ստորագրվել է «Թալիբան»-ի գերագույն առաջնորդ Հիբաթուլլահ Ախունդզադայի կողմից և փոխանցվել երկրի դատարաններին։ … Read more

ՖԻՖԱ-ն 75 մլն դոլար կհատկացնի Գազայի հատվածում ֆուտբոլային նախագծերի համար

ՖԻՖԱ-ն 75 միլիոն դոլար կհատկացնի Գազայի հատվածում ֆուտբոլային նախագծեր իրականացնելու համար․ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ «Խաղաղության խորհրդի» անդրանիկ նիստում։ Նրա խոսքով՝ «Խաղաղության խորհրդի» անդամները 7 միլիարդ դոլար են հատկացրել Գազայի վերականգնման հիմնադրամին, իսկ ՄԱԿ-ը 2 միլիարդ դոլար կհատկացնի մարդասիրական օգնության համար։

Տարածքային վեճ, որը ձգվում է տարիներ․ Ճապոնիայի վարչապետը հայտարարել է Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ցանկության մասին

Ռուսաստանի հետ «տարածքային հարցը» լուծելու և խաղաղության պայմանագիր կնքելու ցանկության վերաբերյալ Ճապոնիայի կառավարության դիրքորոշումը մնում է անփոփոխ․ ТАСС-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին իր երդմնակալության առթիվ խորհրդարանում ունեցած ելույթում։  «Չնայած ճապոնա-ռուսական հարաբերությունները բարդ վիճակում են, Ճապոնիայի կառավարության դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ լուծել տարածքային հարցը և կնքել խաղաղության պայմանագիր»,- ընդգծել է նա։ … Read more