G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա Մայամիում դեկտեմբերի 14-15-ը

Մեծ Քսանյակի (G20) գագաթնաժողովը տեղի կունենա Մայամիում 2026 թվականի դեկտեմբերի 14-15-ը։ Այս մասին նշվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։

«ԱՄՆ-ի G20-ի նախագահությունը կեզրափակվի դեկտեմբերի 14-15-ը Մայամիի (Ֆլորիդա) Trump National Doral ակումբում կայանալիք առաջնորդների գագաթնաժողովով, որը կգլխավորի նախագահ (Դոնալդ) Թրամփը», – հայտարարել է գործակալությունը։

ԱՄՆ նախագահության ընթացքում նախատեսված են G20-ի ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի կառավարիչների երեք հանդիպումներ՝ ապրիլի 16-ին Վաշինգտոնում, օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Հյուսիսային Կարոլինայի Աշվիլում և հոկտեմբերի 15-ին Բանգկոկում։ Նրանց տեղակալների հանդիպումը նույնպես կկայանա Աշվիլում օգոստոսի 29-30-ին։

Ինչպես նշված է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հայտարարության մեջ, ԱՄՆ վարչակազմը մտադիր է առաջնահերթություն տալ տնտեսական աճի խթանմանը, ֆինանսական կարգավորման համակարգի արդիականացմանը, պարտքի թափանցիկության բարձրացմանը և պարտքի վերակառուցման խթանմանը, թվային ակտիվների զարգացմանը, վճարային խարդախության դեմ պայքարին և ֆինանսական գրագիտության խթանմանը։

Leave a Comment