Մի խումբ երկրներ, այդ թվում՝ Ղազախստանը, Ադրբեջանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան, ավելի քան 7 միլիարդ դոլար են հատկացրել Գազայի հատվածի վերակառուցման օգնության փաթեթին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին հայտարարել է Վաշինգտոնում կայացած Խաղաղության խորհրդի առաջին նիստում։
«Տարածաշրջանն այլևս արմատականության և ահաբեկչության օջախ չէ։ Այսօրվա իրավիճակին վերջ դնելու համար ուրախ եմ հայտարարել, որ Ղազախստանը, Ադրբեջանը, ԱՄԷ-ն, Մարոկկոն, Բահրեյնը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Ուզբեկստանը և Քուվեյթը ավելի քան 7 միլիարդ դոլար են հատկացրել օգնության փաթեթին», – ասաց Թրամփը։