🎥 Անգլիայի լիգայի գավաթ. Արսենալը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Քրիսթալ Փելասին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում կիսաեզրափակիչի վերջին ուղեգիրը «Էմիրեյթսում» վիճարկեցին «Արսենալը» և «Քրիսթալ Փելասը»։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ 80-րդ րոպեին, անկյունայինի խաղարկման ժամանակ, անզգուշաբար սեփական դարպասը գրավեց «արծիվների» ֆրանսիացի պաշտպան Մաքսանս Լակրուան։ Օլիվեր Գլազների գլխավորած թիմի պատասխան գոլը 90+5-րդ րոպեին խփեց թիմի ավագ Մարկ Գեհին։ Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին … Read more

🎥 Մանչեսթեր Սիթին Անգլիայի լիգայի գավաթի քառորդ եզրափակիչում հաղթել է Բրենթֆորդին

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում կայացել է «Մանչեսթեր Սիթի» — «Բրենթֆորդ» դիմակայությունը։ Մանչեսթերի «Էթիհադ» մարզադաշտում անցկացված հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 2:0։  Խաղի հաշիվը 32-րդ րոպեին բացել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռայան Շերկին։ Երկրորդ խաղակեսում՝ 67-րդ րոպեին, կիսապաշտպան Սավիոն կրկնապատկել է տանտերերի առավելությունը։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում կողմերը գոլերով աչքի չեն ընկել։ Գավաթի խաղարկության նախորդ … Read more

🎥 Անգլիայի Լիգայի գավաթ. Չելսին հաղթեց Քարդիֆին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ

Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության հասավ կարգով երրորդ դիվիզիոնի առաջատար «Քարդիֆի» նկատմամբ։ Հանդիպման հաշիվը 57-րդ րոպեին բացեց «ազնվականների» արգենտինացի հարձակվող Ալխենադրո Գառնաչոն, որին 75-րդ րոպեին պատասխանեց տանտերերի շոտլանդացի կիսապաշտպան Դեյվիդ Թերնբուլը՝ 1-1։ 82-րդ րոպեին լոնդոնցիների պորտուգալացի հարձակվող Պեդրու Նետուն գրավեց Նաթան Տրոտի պաշտպանած դարպասը՝ կրկին առաջ մղելով հյուրերին։ … Read more

Անգլիայի լիգայի գավաթի 4-րդ փուլի վիճակահանության արդյունքները — Armsport.am

Անգլիայում կայացել է Անգլիայի լիգայի գավաթի 2025/2026-ի 4-րդ փուլի վիճակահանությունը: Դրա արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը․ «Արսենալ» — «Բրայթոն»«Գրիմսբի Թաուն» — «Բրենթֆորդ»«Սուոնսի» — «Մանչեսթեր Սիթի»«Նյուքասլ» — «Տոտենհեմ»«Ռեքսհեմ» — «Քարդիֆ Սիթի»«Լիվերպուլ» — «Քրիսթալ Փելաս»«Վուլվերհեմփթոն» — «Չելսի»«Վիքոմ Ուանդերերս» — «Ֆուլհեմ» 4-րդ փուլի խաղերը տեղի կունենան հոկտեմբերի վերջին: Մրցաշարի գործող չեմպիոնը «Նյուքասլն» է, որը որոշիչ խաղում հաղթել է … Read more

🎥📷 Անգլիայի լիգայի գավաթ․ Մանչեսթեր Սիթին, Արսենալը, Տոտենհեմը և Նյուքասլը հաղթանակներ տարան

«Տոտենհեմը» Անգլիայի լիգայի գավաթի 3-րդ փուլում 3:0 հաշվով հաղթեց «Դոնկաստերին»։ Տանտերերի կազմում գոլերը խփեցին Ժոաու Պալինյան և Բրենան Ջոնսոնը, իսկ մեկ գոլ սեփական դարպասն ուղարկեց Ջեյ Մակգրաթը։ «Տոտենհեմ» — «Դոնկաստեր» խաղի գոլերը Մյուս խաղում «Նյուքասլը» 4:1 հաշվով առավելության հասավ «Բրեդֆորդ Սիթիի» նկատմամբ։ Տանտերերից դուբլի հեղինակ դարձան Ժոելինտոնը և Ուիլ Օսուլան, իսկ հյուրերի կազմում աչքի ընկավ … Read more

🎥 Լիգայի գավաթ․ Լիվերպուլը կրկին հաղթեց վերջնամասում․ Իսակը խփեց առաջին գոլը մերսիսայդցիների կազմում

Անգլիայի լիգայի գավաթ, 3-րդ փուլ «Լիվերպուլ» — «Սաութհեմփթոն»՝ 2 — 1 Գոլերը՝ Ալեքսանդր Իսակ (43), Հյուգո Էկիտիկե (85, 86 կարմի քարտ) — Շեյ Չարլզ (76) Հանդիպման գոլերը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։

🎥 Լիգայի գավաթ․ Չելսին կամային հաղթանակ տարավ 3-րդ դիվզիոնը ներկայացնող ակումբի նկատմամբ

Անգլիայի լիգայի գավաթ, 3-րդ փուլ «Լինկոլն Սիթի» — «Չելսի»՝ Գոլերը՝ Ռոբերտ Սթրիթ (42) — Թայրիք Ջորջ (48), Ֆակունդո Բուոնանոտե (50) Հանդիպման գոլերը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։

Չորրորդ դիվիզիոնի ակումբը տուգանվել է ՄՅՈւ-ի դեմ խաղում անթույլատրելի քայլ կատարելու համար

Անգլիայի չորրորդ դիվիզիոնի «Գրիմսբի Թաունը» տուգանվել է Անգլիայի լիգայի գավաթի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում ֆուտբոլիստի մասնակցության համար, ով իրավունք չուներ խաղալ, հայտնում է Անգլիայի ֆուտբոլային լիգայի (EFL) մամուլի ծառայությունը։ Գավաթի երկրորդ փուլի հանդիպումը կայացել է օգոստոսի 27-ին «Գրիմսբիի» դաշտում և ավարտվել տանտերերի հաղթանակով հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում (2:2, 12:11)։ 73-րդ րոպեին «Գրիմսբիի» կազմում խաղադաշտ է … Read more

Մի փոքր զայրացած եմ․ Գրիմսբիի դարպասապահը խոստովանել է, որ երկրպագում է ՄՅՈւ-ին

«Գրիմսբի Թաունի» դարպասապահ Քրիստի Պիմը Անգլիայի Լիգայի գավաթում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակից հետո խոստովանել է, որ մի փոքր նեղսրտած է արդյունքից, քանի որ ինքը «կարմիր սատանաների» երկրպագու է։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2:2 հաշվով։ Տանտերերի կազմում գոլեր են խփել Չարլզ Վերնամը և Թայրել Ուորենը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում աչքի են ընկել Բրայան Մբեմոն … Read more

🎥 Անգլիայի լիգայի գավաթ․ Չորրորդ դիվիզիոնի թիմը դուրս թողեց ՄՅՈւ-ին հետագա պայքարից

«Գրիմսբի Թաունը», հանդես գալով Անգլիայի ֆուտբոլի չորրորդ դիվիզիոնում (Լիգա 2), Անգլիայի Լիգայի գավաթի 1/32 եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում հաղթանակ տոնեց «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ՝ 12:11։ Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2։ «Գրիմսբի Թաունի» կազմում գոլեր խփեցին Չարլզ Վերնամը և Թայրել Ուորենը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդից» աչքի ընկան Բրայան Մբեմոն և Հարի Մագուայրը։ Այլ խաղերի արդյունքներ՝ «Օքսֆորդ Յունայթեդ» — … Read more