🎥 Անգլիայի Լիգայի գավաթ. Չելսին հաղթեց Քարդիֆին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ

Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության հասավ կարգով երրորդ դիվիզիոնի առաջատար «Քարդիֆի» նկատմամբ։

Հանդիպման հաշիվը 57-րդ րոպեին բացեց «ազնվականների» արգենտինացի հարձակվող Ալխենադրո Գառնաչոն, որին 75-րդ րոպեին պատասխանեց տանտերերի շոտլանդացի կիսապաշտպան Դեյվիդ Թերնբուլը՝ 1-1։

82-րդ րոպեին լոնդոնցիների պորտուգալացի հարձակվող Պեդրու Նետուն գրավեց Նաթան Տրոտի պաշտպանած դարպասը՝ կրկին առաջ մղելով հյուրերին։ Իսկ 90+3-րդ րոպեին խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Գառնաչոն՝ գրանցելով իր առաջին դուբլը «Չելսիի» կազմում։

Այսպիսով, Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը դարձավ ընթացիկ մրցաշրջանի առաջին ակումբը, որը դուրս եկավ Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Leave a Comment