Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում կիսաեզրափակիչի վերջին ուղեգիրը «Էմիրեյթսում» վիճարկեցին «Արսենալը» և «Քրիսթալ Փելասը»։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ 80-րդ րոպեին, անկյունայինի խաղարկման ժամանակ, անզգուշաբար սեփական դարպասը գրավեց «արծիվների» ֆրանսիացի պաշտպան Մաքսանս Լակրուան։ Օլիվեր Գլազների գլխավորած թիմի պատասխան գոլը 90+5-րդ րոպեին խփեց թիմի ավագ Մարկ Գեհին։
Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին տանտերերը՝ 8-7. հյուրերից վրիպեց ինքնագոլի հեղինակ դարձած Մաքսանս Լակրուան։
Այսպիսով, «զինագործները» դուրս եկան Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպեն իրենց սկզբունքային մրցակից «Չելսիին»։ Կիսաեզրափակիչի մյուս խաղում կմրցեն «Նյուքասլն» ու «Մանչեսթեր Սիթին»։ Թիմերի միջև առաջին հանդիպումները կկայանան հունվարի 13-ին, իսկ պատասխան խաղերը՝ փետրվարի 3-ին։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ