🎥 Անգլիայի Լիգայի գավաթ. Չելսին հաղթեց Քարդիֆին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ
Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության հասավ կարգով երրորդ դիվիզիոնի առաջատար «Քարդիֆի» նկատմամբ։ Հանդիպման հաշիվը 57-րդ րոպեին բացեց «ազնվականների» արգենտինացի հարձակվող Ալխենադրո Գառնաչոն, որին 75-րդ րոպեին պատասխանեց տանտերերի շոտլանդացի կիսապաշտպան Դեյվիդ Թերնբուլը՝ 1-1։ 82-րդ րոպեին լոնդոնցիների պորտուգալացի հարձակվող Պեդրու Նետուն գրավեց Նաթան Տրոտի պաշտպանած դարպասը՝ կրկին առաջ մղելով հյուրերին։ … Read more