🎥📷 Անգլիայի լիգայի գավաթ․ Մանչեսթեր Սիթին, Արսենալը, Տոտենհեմը և Նյուքասլը հաղթանակներ տարան

«Տոտենհեմը» Անգլիայի լիգայի գավաթի 3-րդ փուլում 3:0 հաշվով հաղթեց «Դոնկաստերին»։ Տանտերերի կազմում գոլերը խփեցին Ժոաու Պալինյան և Բրենան Ջոնսոնը, իսկ մեկ գոլ սեփական դարպասն ուղարկեց Ջեյ Մակգրաթը։

«Տոտենհեմ» — «Դոնկաստեր» խաղի գոլերը

Մյուս խաղում «Նյուքասլը» 4:1 հաշվով առավելության հասավ «Բրեդֆորդ Սիթիի» նկատմամբ։ Տանտերերից դուբլի հեղինակ դարձան Ժոելինտոնը և Ուիլ Օսուլան, իսկ հյուրերի կազմում աչքի ընկավ Էնդի Կուքը։

«Տոտենհեմի» և «Նյուքասլի» հաջորդ մրցակիցները հայտնի կդառնան վիճակահանությունից հետո։

«Նյուքասլ» — «Բրեդֆորդ Սիթի» խաղի գոլերը

«Մանչեսթեր Սիթին» նույնպես հաղթանակ տարավ և դուրս եկավ հաջորդ փուլ։ «Քաղաքացիները» արտագնա խաղում 2:0 հաշվով պարտության մատնեցին «Հադերսֆիլդին»։ 18-րդ րոպեին հաշիվը բացեց Ֆիլ Ֆոդենը՝ Դիվայն Մուկասայի փոխանցումից հետո։ 74-րդ րոպեին Սավինյոն, օգտվելով Ֆոդենի փոխանցումից, կրկնապատկեց առավելությունը։

«Մանչեսթեր Սիթին» ևս դուրս եկավ գավաթի հաջորդ փուլ, և նրա մրցակիցը հայտնի կդառնա վիճակահանությունից հետո։

«Հադերսֆիլդ» — «Մանչեսթեր Սիթի» խաղի գոլերը

«Արսենալը» 2:0 հաշվով հաղթեց «Պորտ Վեյլին» Լիգայի գավաթի 3-րդ փուլում: Խաղը կայացավ «Վեյլ Պարկ» մարզադաշտում: Գոլերը խփեցին Էբերեչի Էզեն (8-րդ րոպե) և Լեանդրո Տրոսարը (86-րդ րոպե): Հաջորդ փուլի վիճակահանությունը տեղի կունենա շուտով: Գավաթի գործող հաղթողը «Նյուքասլ Յունայթեդն» է, որը եզրափակչում 2:1 հաշվով հաղթել է «Լիվերպուլին»:

«Պորտ Վեյլ» — «Արսենալ» խաղի գոլերը

Leave a Comment