Դրսում չփնտրենք «բարոյականության խարիսխներ»

Մեծ տերությունների «հումանիզմին» հավատալը միամտություն է Երբ ես գրում էի, որ ԱՄՆ-ն նույնքան իրավունք չուներ հարձակվելու Վենեսուելայի վրա, որքան Ռուսաստանը՝ Ուկրաինայի վրա, ես կանխատեսում էի, որ ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի հայ երկրպագուները կսկսեն ինձ հետ վիճել ու կպնդեն, որ իրենց հավանած երկիրը արդար է, ճիշտ է վարվել, իսկ չհավանածը՝ սխալ: Այդ կանխատեսումն իրականացավ, եւ այնպես ստացվեց, … Read more

«Օտար դավեր»… բայց՝ ո՞ւմ կողմից

Երբ Միխեիլ Սաակաշվիլին եւ նրա թիմն իշխանություն էին, նրանք ուղիղ տեքստով տալիս էին այն երկրի անունը, որը, նրանց կարծիքով դավեր էր նյութում Վրաստանի դեմ: Ցանկացած ընդդիմախոսի հարեւան երկրի այն ժամանակվա իշխանության ներկայացուցիչներն անվանում էին «Կրեմլի գործակալ»: Դա անում էին իշխանավորներն անձամբ, ոչ թե՝ միայն իշխանական-մերձիշխանական քարոզչությունը կամ իշխանական արբանյակ կուսակցությունները: Չնայած դա ակնհայտ պարանոյա էր,

«Զանգեզուրի միջանցք»-ից խուսափելը Հայաստանի համար ինքնասպանության հավասարազոր կլինի․ Իլհամ Ալիեւ

Ադրբեջանական մամուլի հետ նախագահ Իլհամ Ալիեւի զրույցի ժամանակ Բաքվի կողմից կիրառվող «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությունը հնչել է 10 անգամ։ «Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ աշխարհագրական կապի հաստատումը, որի մասին մենք շատ տարիներ ենք երազել, տեղի ունեցավ հենց նույն օրը (օգոստոսի 8-ին – խմբ․)։ Այլ կերպ ասած, Զանգեզուրի միջանցքն արդեն հաստատվել է ԱՄՆ նախագահի … Read more

«Ադրբեջանը քաղաքականապես ամրագրեց ռազմի դաշտում գրանցած հիասքանչ հաղթանակը»․ Ալիեւը՝ օգոստոսի 8-ի մասին

«Նախորդ տարին իսկապես կարող է պատմական համարվել, որովհետեւ, քաղաքական տեսանկյունից, Հայաստան-Ադրբեջան պատերազմը հենց 2025-ին ավարտվեց, եւ մի քանի ամիս է, ինչ մենք խաղաղության ներքո ենք ապրում»։ Ադրբեջանական մամուլի հետ զրույցում այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Ալիեւի խոսքով՝ ադրբեջանցի ժողովուրդը եւ ադրբեջանական պետությունն անկախությունից հետո ապրել են պատերազմական վիճակում եւ այժմ սովորում են … Read more

Ես մեղավոր չեմ. Ես ազնիվ մարդ եմ. Ես դեռևս իմ երկրի նախագահն եմ. Մադուրո

ԱՄՆ-ում Մադուրոյի գործով առաջին դատական ​​նիստն ավարտվել է, հաղորդում է Reuters գործակալությունը։ Դատական նիստը տևել է մոտ կես ժամ։ Հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 17-ին։ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, որոնք ներկայացել էին դատարան, իրենց մեղավոր չեն ճանաչել։ «Ես մեղավոր չեմ այստեղ նշված ոչ մի բանում։ Ես ազնիվ մարդ եմ։ Ես դեռևս իմ … Read more

Վենեսուելան զորահավաք է հայտարարել – Yerevan Today

ԱՄՆ հարձակումից հետո Վենեսուելայի իշխանությունները հայտնել են երկրի զինված ուժերի զորահավաքի մասին, նշելով, որ ռազմական դրություն է մտցվում նավթարդյունաբերության և այլ ոլորտների աշխատակիցների նկատմամբ, ասված է իրավական փաստաթղթերի պորտալում հրապարակված հրամանագրում։ «Հրամայվում է անհապաղ զորահավաք ամբողջ երկրում և ազգային ուժի կիրառում՝ արտաքին ագրեսիան հետ մղելու համար… Պետական ​​ենթակառուցվածքների, նավթարդյունաբերության և այլ կարևոր պետական ​​ոլորտների ռազմականացում։ Նման ձեռնարկությունների անձնակազմը ժամանակավորապես … Read more

Կարծում եմ՝ Կուբան անպայման կլինի հաջորդ թիրախների կազմում․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կուբայի կառավարությունը հայտարարել է սգո օր՝ ի հիշատակ այն 32 կուբացիների, ովքեր զոհվել են ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին առևանգելու գործողության ընթացքում: Փաստորեն, Մադուրոյի ամբողջ թիկնազորը բաղկացած էր կուբացիներից, և ինչպես հայտնում էին, ըստ ամենայնի, նրան պաշտպանողների զգալի մասը զոհվել է: Արդեն պարզ է կարծում եմ, … Read more

Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարն ԱՄՆ-ին համագործակցության կոչ է արել

Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Ռոդրիգեսն ԱՄՆ-ին առաջարկել է համագործակցել համատեղ օրակարգի շուրջ: «Մենք առաջնահերթություն ենք համարում ԱՄՆ-ի և Վենեսուելայի, ինչպես նաև տարածաշրջանի երկրների միջև հավասարակշռված և հարգալից միջազգային հարաբերությունների առաջխաղացումը՝ հիմնված ինքնիշխան հավասարության և չմիջամտելու սկզբունքների վրա»,- նշված է Ռոդրիգեսի հայտարարության մեջ։ Քաղաքական գործիչը նաև ուղղակիորեն դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Նա նշել է, որ երկու ժողովուրդներն … Read more

Մոնրոյի դոկտրինի հիշատակումը եւ Թրամփի հավելումը նրա՝ պատմության մեջ մնալու փառասիրական ձգտման արդյունք է․ Արի Անդրանիկյան

Մոնրոյի դոկտրինը կորցրել է իր արդիականությունը, Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ամերիկյան ապրելաոճը երկընտրանքի առաջ» գրքի հեղինակ Արի Անդրանիկյանը՝ մեկնաբանելով Վենեսուելա ամերիկյան ներխուժումը հիմնավորելու համար նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Մոնրոյի դոկտրինի հիշատակումը։   Մոնրոյի դոկտրինը կիրառվում է 1823-ից Մոնրոյի դոկտրինը Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության հիմնադրույթ է դարձել 1823 թվականին՝ հինգերորդ նախագահ Ջեյմս Մոնրոյի պաշտոնավարման օրոք։ Ըստ այդ … Read more

Սրանով ԱՄՆ-ն ստեղծեց վտանգավոր հետևանքներով հղի «թարմ» նախադեպ աշխարհի պետությունների համար․ Ստեփան Հասան- Ջալալյան

2026թ. հունվարի 3-ին ԱՄՆ-ն, ներխուժելով Վենեսուելայի ինքնիշխան տարածք և առևանգելով հիշյալ պետության ղեկավարին ու նրա կնոջը, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ և Հելսինկյան եզրափակիչ ակտում, ինչպես նաև 1970թ. հոկտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն պետությունների միջև բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող միջազգային իրավունքի սկզբունքների մասին» հռչակագրում ամրագրված միջազգային իրավունքի առնվազն … Read more