ԱՄՆ-ում Մադուրոյի գործով առաջին դատական նիստն ավարտվել է, հաղորդում է Reuters գործակալությունը։
Դատական նիստը տևել է մոտ կես ժամ։ Հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 17-ին։
Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, որոնք ներկայացել էին դատարան, իրենց մեղավոր չեն ճանաչել։
«Ես մեղավոր չեմ այստեղ նշված ոչ մի բանում։ Ես ազնիվ մարդ եմ։ Ես դեռևս իմ երկրի նախագահն եմ»,- հայտարարել է Մադուրոն։
Դատարանում ներկայանալիս Ֆլորեսը ներկայացել է` որպես Վենեսուելայի առաջին տիկին և նույնպես իրեն մեղավոր չի ճանաչել։
Մադուրոն ընդգծել է, որ իրեն համարում է ռազմագերի՝ նշելով, որ գերի է վերցվել Կարակասում գտնվող իր տնից։
Այնուհետև դատավորը ընդհատել է Վենեսուելայի նախագահի ելույթը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Մադուրոն խոսում է իսպաներեն և օգտագործում է թարգմանիչ։
CNN-ի հաղորդմամբ՝ Նյու Յորքի դատարանի շենքի դիմաց հավաքվել են բազմաթիվ մարդիկ։ Ոմանք ողջունել են Մադուրոյի ձերբակալությունը, իսկ մյուսները բողոքել են։ Վենեսուելայի դրոշներ թափահարելով՝ նրանք, ի թիվս այլնի, վանկարկել են. «Ո՞վ ենք մենք` Վենեսուելա։ Ի՞նչ ենք ուզում` ազատություն»։