Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարն ԱՄՆ-ին համագործակցության կոչ է արել

Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Ռոդրիգեսն ԱՄՆ-ին առաջարկել է համագործակցել համատեղ օրակարգի շուրջ:

«Մենք առաջնահերթություն ենք համարում ԱՄՆ-ի և Վենեսուելայի, ինչպես նաև տարածաշրջանի երկրների միջև հավասարակշռված և հարգալից միջազգային հարաբերությունների առաջխաղացումը՝ հիմնված ինքնիշխան հավասարության և չմիջամտելու սկզբունքների վրա»,- նշված է Ռոդրիգեսի հայտարարության մեջ։

Քաղաքական գործիչը նաև ուղղակիորեն դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Նա նշել է, որ երկու ժողովուրդներն ու տարածաշրջանը «արժանի են խաղաղության և երկխոսության, այլ ոչ թե պատերազմի»։ Ռոդրիգեսի խոսքով՝ հենց սա էր Նիկոլաս Մադուրոյի ուղերձը, որն  ավելի վաղ գերի էր վերցվել ռազմական գործողության ժամանակ և կնոջ հետ միասին երկրից տարվել Միացյալ Նահանգներ։

 

Leave a Comment