Իսկ եթե մենք գրեինք կառավարության առանձնատանը ապրող ենթադրյալ Կիկոսի մասին

ԱՄՆ Գերագույն դատարանը գտել է, որ Սահմանադրությունը երաշխավորում է գաղտնիության իրավունքը կառավարության միջամտությունից Չգիտես ինչու, անձնական կյանքի միջամտության համար պատասխանատվությունը մինչ օրս ընկնում է զանգվածային լրատվամիջոցների, լրագրողների վրա, իսկ մեզանում զրպարտող, միջամտող, վիրավորական, մեղադրական տեղեկություններ տարածողները՝ իշխող կուսակցության անդամները, նրանց համակիրները, չեն ենթարկվում պատասխանատվության, շարունակում են սոցիալական ցանցերով, յութուբյան ալիքներով շրջանառել նեղ անձնական տեղեկություններ: Այս … Read more

«Երիցս ճիշտ է վարվում Վեհափառը, որ նիկոլապետության վայրահաչոցին շան տեղ չի դնում, որովհետև իրականում Նիկոլի մայելը «խորքային ժողովրդի» մոտ վաղուց նույնիսկ կրկեսային հետաքրքրություն չի առաջացնում».Միհրան Հակոբյան

Պատմության մեջ Հայաստանի ոչ մի կառավարիչ Հայ Եկեղեցու վրա չի հարձակվել այնպես, ինչպես փորձում է հարձակվել Նիկոլը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը: «Հետաքրքիրն այն է, որ իրենց հեղափոխական երևակայող անգրագետները նորմալ փաստարկ, անգամ, չեն կարողացել մոգոնել: Նիկոլապետության պաշտոնական քարոզչական գիծն այն է, թե Հայ Առաքելական Եկեղեցին հոգևորականներինը չէ, … Read more

Պարզ ասած՝ Բելառուսը թշնամական պետություն է։ Կաթողիկոսը չպիտի գնար. Արմեն Բաղդասարյան. «Ա1+»

Կարծում եմ, երկու հիմնական խնդիր կա։ Առաջինը՝ ներքաղաքականն է, որի համաձայն իշխանությունը ցանկանում է բոլորին ցույց տալ, որ ոչ միայն իրենք ենք կոռումպացված, այլև՝ նրանք։ Երկրորդը՝ եկեղեցին այն եզակի կառույցներից է, որն ամբողջովին չի հնազանդվել գործող իշխանություններին և իր մեջ հնարավորություններ է պարունակում։ Հարկ եղած դեպքում կարող է քաղաքական գործընթացներ գեներացնել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց … Read more

«Արդյո՞ք խախտել է կուսակրոնության ուխտը եւ արդյո՞ք զավակ ունի. մենք՝ իր հոտը, իրավունք ունենք իրենից լսելու ճշմարտությունը». Ն. Փաշինյան

Իմ ընկալմամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը անքննելի հեղինակություն է, արդարության անսասան պաշտպան, ճշմարտության անառարկելի աղբյուր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Չեմ կարող հավատալ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարող է ճշմարտություն կոծկողի դերում լինել, չեմ կարող հավատալ, թե Ամանայն Հայոց Կաթողիկոսի բերանից կարող է հնչել այլ բան, քան ճշմարտությունը։ Գարեգին Բ–ն … Read more

Եկեղեցի -Պետություն հարաբերություններ որպես այդպիսին այժմ գոյություն չունեն

Եկեղեցի – Պետություն հարաբերություններ որպես այդպիսին այժմ գոյություն չունեն։ Փոխարենը առկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից անձնավորված հակակրանք Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ, որը, սակայն, արդարացիորեն ընկալվում է որպես հարձակում Հայ Առաքելական Եկեղեցու վրա։ Լրատվական դաշտը բավականին ծանրաբեռնված է այս թեմայի քննարկումներով։ Հաճախ հանդիպում ենք աբսուրդի հասնող մեկնաբանությունների, սակայն քիչ չեն նաև առողջ բանականության սահմաններում … Read more

Փաշինյանը կրկին թիրախավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին – Live News

Վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը շարունակում է սրել հակաեկեղեցական իր արշավը։ Այսօր նա իր ֆեյսբուքյան էջում կրկին թիրախավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ գրելով. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պետք է հստակ պարզաբանի, արդյո՞ք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Այս հարցը պետք է պարզաբանվի անհետաձգելիորեն»։

Թիրախը հենց եկեղեցին է

«Վարչապետը թիրախավորում է ոչ թե եկեղեցին, այլ առանձին հոգեւորականների», – վերջին օրերին դա՛ եմ լսում իշխանության ներկայացուցիչներից, քարոզիչներից եւ կողմնակիցներից: Եթե պարզապես կողմնակիցները գուցե եւ մոլորության մեջ են, ապա քարոզիչներն ու իշխանավորները, հստակ գիտեն, որ դրանք պարզապես հիմնավորումներ են՝ իրական հակաեկեղեցական արշավի համար: Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարը չի կարող որոշել, թե ով պետք է լինի … Read more

Կոչ ենք ուղղում իրավասու պետական մարմիններին՝ կասեցնել վարչապետի անօրինական և անհեռատես քաղաքականությունը. Գերագույն հոգևոր խորհուրդ

Հունիսի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որին մասնակցում էին եպիսկոպոսներ և թեմակալ առաջնորդներ Հայաստանից ու սփյուռքից։ Ժողովում քննարկվեցին հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին, եկեղեցի-պետություն հարաբերություններին և հասարակությանը հուզող մի շարք հիմնախնդիրներին առնչված հարցեր։ Մասնավոր անդրադարձ կատարվեց վարչապետի կողմից վերջին օրերին … Read more

«Եթե պարզվի, որ իրոք Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս». Փաշինյան

«Եթե պարզվի, որ իրոք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, որովհետեւ խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սա արձանագրում եմ ամենայն հարգանքով բոլորի անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքի նկատմամբ, բայց … Read more

Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը կազմակերպել է համաժողով (տեսանյութ)

Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Շվեյցարիայում կազմակերպել է «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում» խորագրով միջազգային համաժողով։ Ամենայն Հայոց կաթողիկոսը համաժողովին հայտարարել է, որ Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանը իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը։ Գրավել է Հայաստանի սահմանային կենսական նշանակություն ունեցող զգալի տարածքներ, խաղաղության պայմանագրի կնքման … Read more