Ալեն Սիմոնյանի և ՌԴ դեսպան Կոպիրկինի քննարկումների առանցքում են եղել երկկողմ կապերին վերաբերող թեմաներ

Հունվար 29,2026 14:42 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ կապերին, ինչպես նաեւ միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող թեմաները: Կողմերն անդրադարձել են նաեւ ՀՀ ԱԺ նախագահի` Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցերին: ԱԺ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական … Read more

«Այսօր այդ պատմությունը տնքտնքալով ու ողբերգության վերածելով ներկայացնելը ցինիզմ է և լկտիություն»․ Սուքոյանը՝ Սիմոնյանին

29 Հունվարի, 2026 Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Ալեն Սիմոնյանը վրդովված պատմում է, թե 26 տարի առաջ՝ նախագահ Քոչարյանի օրոք, երբ ինքը ծառայում էր բանակում, իր ծնողները ստիպված էին Վերնիսաժից հագուստ գնել նրա համար։ Ալեն, եթե նման բան իսկապես եղել է՝ դա խնդիր է եղել։ Սակայն այսօր այդ պատմությունը տնքտնքալով ու … Read more

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձը • Tribune.am

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի առթիվ. «Սիրելի՛ հայրենակիցներ, պարոնայք սպաներ եւ մեր շատ սիրելի զինծառայողներ, Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի առթիվ: Անցյալում են մնացել այն ընկալումները, երբ բանակը դիտարկվում էր միայն պատերազմի համատեքստում: Այսօր, արժեւորելով զինված ուժերի կարեւոր առաքելությունը, մենք … Read more

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել։ Ապրել ու շարունակել կառուցել այն պետությունը, որի գոյության երազանքն իրենց հետ տարան մեր զոհված քույրերն ու եղբայրները. Ալեն Սիմոնյան

Այսօր մենք վկայակոչում ենք մեր հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը։ Քանի որ նախկինում չունեինք մեկ միասնական օր՝ նվիրված բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների և այլ անձանց հիշատակը հարգելուն, այդ նպատակով մենք որոշեցինք հունվարի 27-ը սահմանել Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։ Այսօր հնարավորություն ունենք միասնաբար խոնարհվելու բոլոր ժամանակների մեր զոհերի հիշատակի առաջ, ովքեր … Read more

Ո՛չ կարողանում եք միտինգ հավաքել ու մի գաղափար առաջ քաշել, ո՛չ կարողանում եք մեզ հետ բանավիճել, ո՛չ՝ ասելիք ձևակերպել. Ալեն Սիմոնյան

Հունվար 26,2026 13:48 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան գրառումը Գալիք ընտրությունների մասին խոսելիս մեր ընդդիմադիր գործընկերները և իրենց լրատվամիջոցներն անընդհատ կրկնում են, թե իբր ՔՊ-ն վարկանիշ չունի ու իբր գալիք ընտրություններին պարտվելու է, այդ նույն ժամանակ ամբողջ հանրապետության տարածքով փախչում են թե՛ մեզ հետ բանավիճելուց, թե՛ իրենց եթերներում մեզ հյուրընկալելուց: Դրա փոխարեն իրենց վարորդներին ու … Read more

Աննա Վարդապետյանը հովանավորում է Ալեն Սիմոնյանին. «Ժողովուրդ»

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ում հասցեին (այդ թվում մեր լրագրողների մոտ) ՔՊ-ականները բավականին սուր քննադատությամբ են արտահայտվում, այնուամենայնիվ, շարունակում է հովանավորել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ Ինչպե՞ս, փաստարկենք։ Այս տարվա հունվարի 8-ին «Ժողովուրդ» օրաթերթը ուղարկել էր հարցում ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտնելով, որ հանրային տիրույթում շրջանառվել են ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի հրապարակային ելույթներ/հայտարարություններ, որոնցում նա բարձրաձայնում … Read more

Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն հեռախոսազրույց են ունեցել – Live News

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ Քննարկվել են ՀՀ ԱԺ նախագահի` փետրվարի 5-6-ին Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին վերաբերող մանրամասները: Անդրադարձ է կատարվել նաեւ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին վերաբերող այլ հարցերի:

Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն անդրադարձել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի

Հունվար 23,2026 16:23 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Քննարկվել են ՀՀ ԱԺ նախագահի` փետրվարի 5-6-ին Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին վերաբերող մանրամասները: Անդրադարձ է կատարվել նաեւ երկկողմ օրակարգին վերաբերող այլ հարցերի: ԱԺ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ … Read more

ՔՊ-ականները ծափահարեցին Իշխան Սաղաթելյանի 100-րդ հոբելյանական բացակայության առիթով

«Գործող խորհրդարանը 244 նիստ է գումարել, որից պարոն Իշխան Սաղաթելյանի այսօր 100-րդ հոբելյանական բացակայությունն է»,- խորհրդարանի արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նրա հայտարարությանն արձագանքելով՝ ՔՊ-ական պատգամավորները ծափահարեցին։ Հայտարարությունը հնչեց այն ժամանակ, երբ Արծվիկ Մինասյանը ասաց՝ «Հայաստան» դաշինքը չի մասնակցելու Ընտրական օրենսգրքի՝ ՔՊ-ի առաջարկած փոփոխությունների հարցի քննարկմանը, որով սահմանափակվում է ընտրություններում դիտորդական առաքելությունների գործունեության … Read more

Սա հերթական փորձն է ընտրակեղծիքները օրինականացնելուն միտված․ Արծվիկ Մինասյան 

23 Հունվարի, 2026 «Մենք անընդունելի ենք համարում նման վարքագիծը: Սա հերթական փորձն է ընտրական գործընթացները ամբողջությամբ իշխանության վերահսկողության տակ բերելու և ընտրակեղծիքները օրինականացնելուն միտված: Այս ամենը ընդունելի չէ, մերժելի է: Մենք նաև միջազգային ուշադրությունն ենք հրավիրում այս հարցի վերաբերյալ: Տեղական դիտորդական կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների ուշադրությունն ենք հրավիրում այս հարցի վերաբերյալ: Մենք մտադիր չենք մասնակցել … Read more