«Մենք անընդունելի ենք համարում նման վարքագիծը: Սա հերթական փորձն է ընտրական գործընթացները ամբողջությամբ իշխանության վերահսկողության տակ բերելու և ընտրակեղծիքները օրինականացնելուն միտված: Այս ամենը ընդունելի չէ, մերժելի է: Մենք նաև միջազգային ուշադրությունն ենք հրավիրում այս հարցի վերաբերյալ: Տեղական դիտորդական կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների ուշադրությունն ենք հրավիրում այս հարցի վերաբերյալ: Մենք մտադիր չենք մասնակցել հարցի քննարկմանը և հետևաբար «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու և հայտարարում է, որ սա հերթական հակապետական, հակաժողովրդավարական, հակաօրինական ընթացքն է։ Չի կարող այս Ազգային ժողովը այս կարճ ժամանակահատվածում նման վարքագծով իրականացնի այդ փոփոխությունը առանց, նորից եմ կրկնում, պատշաճ քննարկումների»,-ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։