Վենսն Ադրբեջանում արել է բավականին առանցքային հայտարարություն. քաղաքական վերլուծաբան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրել է. «ԱՄՆ փոխնախագահ Վենսն Ադրբեջանում արել է մի բավականին առանցքային հայտարարություն: Իհարկե, սա իմ սուբյեկտիվ դիտարկումն է, բայց, կարծում եմ, որ Վենսի այդ հայտարարությունը արտացոլում է նրա ռեգիոնալ այցի խորքային բնույթը: Վենսը հայտարարում է, որ Ալիևը նախագահ Թրամփից հետո այն միակ մարդն է, որը լավ հարաբերություն ունի թե՛ Էրդողանի, թե՛ … Read more

Ինչո՞ւ է Վենսն այցելում Հայաստան և Ադրբեջան․ Deutsche Welle

ԱՄՆ փոխնախագահն այցելում է Հայաստան և Ադրբեջան, քանի որ Վաշինգտոնը ձգտում է ընդլայնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում՝ տարածաշրջանում, որտեղ Ռուսաստանն ավանդաբար եղել է գլխավոր ուժային միջնորդը, սակայն Ուկրաինայում պատերազմը սկսելուց հետո նրա ազդեցությունը նվազել է․ գրում է Deutsche Welle-ն։ Վենսի այցի մի մասն է կազմում ԱՄՆ-ի միջնորդությամբ իրականացվող խաղաղության գործընթացի ամրապնդումը, որը համարվում էր կարևոր … Read more

Ադրբեջանի իշխանությունների մոտ ձևավորվել է անպատժելիության զգացում․ Deutsche Welle

Ադրբեջանական դատարանը երկարաձգել է տեղական ընդդիմության առաջնորդ Ալի Քարիմլիի նախնական կալանքի ժամկետը։ Իշխանության բռնի զավթման կամ սահմանադրական կարգի բռնի տապալմանն ուղղված գործողությունների մեջ մեղադրվող քաղաքական գործիչը 2025 թվականի դեկտեմբերի 1-ին կալանավորվել է։ Դատարանը նաև կալանավորել է «Ադրբեջանի ժողովրդական ճակատի» խորհրդի անդամ Մամեդ Իբրահիմին։ Քաղաքական գործիչներին սպառնում է 12 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկում։ Ադրբեջանում մարդու … Read more

Առանց ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի առաջնորդության չէինք հասնի խաղաղության համաձայնագրի․ Ջեյ Դի Վենս

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ստորագրել են Ռազմավարական գործընկերության մասին խարտիա, ինչից հետո հանդես են եկել հայտարարություններով։ Ստորև ներկայացնում ենք ԱՄՆ փոխնախագահի հայտարարությունների առանցքային կետերը․ Թրամփը տրամադրված է Ադրբեջանի հետ հնարավորինս սերտ համագործակցության։ Թրամփից բացի՝ Ալիևը աշխարհում միակ առաջնորդն է, որը հիանալի հարաբերությունների ունի թե՛ Թուրքիայի, թե՛ Իսրայելի հետ։ Միացյալ … Read more

ԱՄՆ-Իրանի հարաբերությունների համատեքստում ՀՀ-ն միջնորդական առաքելություն չի էլ ձգտում իրականացնել․ իրանագետ

Ուշագրավ է, որ երեկ Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցից հետո տեղի ունեցած համառոտ մամուլի ասուլիսի ընթացքում հնչած չորս հիմնական և մեկ լրացուցիչ հարցերից երեքն Իրանի մասին էին, ընդ որում բոլոր երեքն էլ՝ հենց ամերիկյան լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից, գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Սա ևս մեկ ցուցիչ է այն բանի, թե որքան կարևոր է ԱՄՆ-ի … Read more

ԱՄՆ-ի և Ադրբեջանի հարաբերությունները մտնում են բոլորովին նոր փուլ․ Ալիևի հայտարարությունները՝ կետերով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ստորագրել են Ռազմավարական գործընկերության մասին խարտիա, ինչից հետո հանդես են եկել հայտարարություններով։ Ստորև ներկայացնում ենք Ադրբեջանի առաջնորդի հայտարարությունների առանցքային կետերը․ Մենք շատ շնորհակալ ենք Թրամփ-Վենս վարչակազմին Ադրբեջանի նկատմամբ ցուցաբերած շատ դրական վերաբերմունքի համար։ Բաքվի համար մեծ պատիվ է ռազմավարական գործընկերություն հաստատել աշխարհի ամենահզոր պետության հետ։ … Read more

Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվեց Ռազմավարական գործընկերության մասին խարտիա

Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվեց Ռազմավարական գործընկերության մասին խարտիա․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այսօր Երևանից մեկնել է Բաքու, որտեղ նախ նեղ կազմով, այնուհետև ընդլայնված կազմով հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Բաքվում տեղի է ունեցել ԱՄՆ փոխնախագահի պաշտոնական դիմավորման արարողությունը

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը ժամանել է Ադրբեջան։ Ըստ APA-ի՝ Ջեյմս Դեյվիդ Վենսի ինքնաթիռը վայրէջք է կատարել Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում։ Տեղի է ունեցել Ջեյմս Դեյվիդ Վենսի պաշտոնական դիմավորման արարողությունը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսն ավարտել է իր այցը Հայաստան։ Ջ.Դ. Վենսը երեկ այցելել է Հայաստան և հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ռուբեն Վարդանյանի «գործով» դատավորների կազմը հեռացել է խորհրդակցական սենյակ

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ Բաքվում կեղծ քրեական դատավարության ժամանակ խոսքը տրվել է պաշտպանական կողմին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Դրան հաջորդել է Ռուբեն Վարդանյանի եզրափակիչ խոսքը։ Ապա նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը հայտարարել է «դատավարության» ավարտի մասին։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու։Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո կհրապարակվի վերջնական «դատավճիռը»։

ԱՄՆ փոխնախագահը ժամանել է Ադրբեջան

10 Փետրվարի, 2026 ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը ժամանել է Ադրբեջան։ Ըստ APA-ի՝ Ջեյմս Դեյվիդ Վենսի ինքնաթիռը վայրէջք է կատարել Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում։ Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսն ավարտել է իր այցը Հայաստան։ Ջ.Դ. Վենսը երեկ այցելել է Հայաստան և հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։