ԱՄՆ-ի և Ադրբեջանի հարաբերությունները մտնում են բոլորովին նոր փուլ․ Ալիևի հայտարարությունները՝ կետերով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ստորագրել են Ռազմավարական գործընկերության մասին խարտիա, ինչից հետո հանդես են եկել հայտարարություններով։

Ստորև ներկայացնում ենք Ադրբեջանի առաջնորդի հայտարարությունների առանցքային կետերը․

  • Մենք շատ շնորհակալ ենք Թրամփ-Վենս վարչակազմին Ադրբեջանի նկատմամբ ցուցաբերած շատ դրական վերաբերմունքի համար։
  • Բաքվի համար մեծ պատիվ է ռազմավարական գործընկերություն հաստատել աշխարհի ամենահզոր պետության հետ։
  • Ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրման արարողությունը տքնաջան աշխատանքի արդյունք է։
  • Այսօր ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունները մտնում են բոլորովին նոր փուլ։
  • Մեր տարածաշրջանում Թրամփ-Վենս վարչակազմի գործադրած ջանքերի ամենակարևոր արդյունքներից և հիմնական դրսևորումներից մեկը TRIPP նախագիծն է։
  • Ադրբեջանը ոչ միայն վերացրել է դեպի Հայաստան ապրանքների տարանցման բոլոր սահմանափակումները, այլև սկսել է նավթամթերք արտահանել ՀՀ։
  • Ադրբեջանը նպաստում է 16 երկրների էներգետիկ անվտանգությանը, որոնցից 11-ը ՆԱՏՕ-ի անդամ են։

Leave a Comment